Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ ըստ պաշտոնական տվյալների, Բաքվում պահվում է 55 հայ, իսկ ևս 80-ի վերաբերյալ տեղեկություններ չկան
Գայանեն երբ նոր էր վերադարձել, ծորակին ընդհանրապես մոտ չէր գնում, ջրից վախենում էր, հրաժարվում էր լողանալ։ Այդ ամենը եղել է գերության ժամանակ կրած կտտանքների հետևանքով։
Գերության մեջ Արեգա Շահգելդյանը մնացել է 1 ամիս 15 օր։ Այդ ամբողջ ընթացքում Արեգան ու Էդվարդը մեկ անգամ են հանդիպել. «Իրար տեսանք, Կարմիր խաչն էր եկել, միջնորդեցին՝ տեսանք, ինքն ինձ ասեց՝ պինդ կաց, ես՝ իրան ու էլ իրար չտեսանք, էդ ա եղել»:
69-ամյա Գեննադի Պետրոսյանը Արցախի Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի բնակիչներից էր։ 2020թ․ հոկտեմբերի վերջին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են գյուղ և գերեվարել այնտեղ մնացած Գեննադի Պետրոսյանին։
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ևս 5 գերիների։ Նրանց տեղափոխող ինքնաթիռն արդեն իսկ վայրէջք է կատարել Երևանի Էրեբունի օդանավակայանում։ Բաքուն նրանց փոխանցումն անվանում է «բարի կամքի դրսևորում»։
Պապիկյանը նաև հավելեց, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են գերիներին վերադարձնելու համար:
19-ամյա Գագիկ Մկրտչյանը պետք է զորակոչվեր 2019թ-ին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չէր կարողացել գալ հայրենիք:
Խծաբերդից դեկտեմբերի 13-ին գերեվարված շիրակցի զինծառայողների հարազատները կրկին կառավարության առջև են հավաքվել։ Նրանք պահանջում են, որպեսզի իրենց որդիները շուտափույթ վերադառնան ու վերանայվի բաքվում կայացած կեղծ դատավարությունը
Բաքվի դատարանը հայ գերիներ Ալյոշա Խոսրովյանին ու Լյուդվիգ Մկրտչյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, որոնք մեղադրվում էին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ հանցագործությունների մեջ։