HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը. Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել

Իրանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին, Իրանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերի կենտրոնական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գոլյամ Ալի Ռաշիդը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին զոհվել են Իսրայելի գիշերային հարձակման հետևանքով։ Այդ մասին նշվում է Իրանի ԶՈւ ԳՇ հայտարարության մեջ։

«Սիոնիստական ռեժիմի (նկատի ունեն Իսրայելին, խմբ.) կողմից ագրեսիվ հարձակման հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամիի, Իրանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերիի և Իրանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերի կենտրոնական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գոլյամ Ալի Ռաշիդի, գիտնականների խմբի ու անմեղ կանանց ու երեխաների նահատակվելը ևս մեկ անգամ աշխարհին ցույց տվեց այդ չար ռեժիմի ահաբեկչական բնույթը»,- ասված է հայտարարության մեջ։

Գերատեսչությունում հավելել են, որ «այժմ, երբ Երուսաղեմը գրաված ահաբեկչական ռեժիմն անցել է բոլոր կարմիր գծերը, այդ հանցագործությանը պատասխանելու համար ոչ մի սահմանափակում չի մնացել, և աստվածային հատուցման ձեռքը կպատժի դաժան ահաբեկչական ռեժիմին ու նրա աջակիցներին»:

«Այս ագրեսիայի նահատակների անարդարացիորեն թափված արյան համար վրեժխնդրությունը մեր առաքելությունն է, որը զինված ուժերը համարում են իրենց խնդիրը, և նրանք կանգ չեն առնի, քանի դեռ այն չի իրագործվել»,- հավելել է Իրանի Գլխավոր շտաբը։

Լուսանկարը՝ Shutterstock Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter