HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Դրիմս Ինթերպրայսիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում՝ «Ինդիան Մեհակ» (ք Երևան, Կորյունի փ.), անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվականից։

«Մասնավորապես՝

- օդափոխման համակարգը եղել է ոչ բարվոք վիճակում՝ չբացառելով կեղտի կուտակումը, սննդամթերքի մեջ օտար մասնիկների թափանցումը,

- խոհանոցի և նախամուտքի պատերը, պատուհանը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չեն ապահովվել մաքրման ու ախտահանման աշխատանքները,

- սանհանգույցի մուտքի առջևի տարածքի առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը,

- մնացորդները տեղավորված չեն եղել համապատասխան փակ բեռնարկղերում,

- դարակաշարը չի պահվել նորոգ ու բարվոք վիճակում:    

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter