
Լրագրողին հարվածած ոստիկանը ազատվել է աշխատանքից
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։
Հիշեցնենք, որ այսօր Քասախ համայնքում բողոքի ակցիայի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում ոստիկանության ծառայող Ալեքսանդր Ազարյանը հարվածել է 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել