HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է իրանցի առնվազն 20 բարձրաստիճան հրամանատար. Reuters

Reuters գործակալությունը, հղում անելով իր երկու աղբյուրին, գրում է, որ Իրանի ուղղությամբ Իսրայելի գիշերային հարձակման հետևանքով զոհվել է իրանցի առնվազն 20 բարձրաստիճան հրամանատար։

Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ իսրայելական կործանիչները հարձակվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորգետնյա բունկերներից մեկի վրա։ Ըստ ՑԱԽԱԼ-ի՝ այդ ընթացքում այնտեղ խորհրդակցություն էր տեղի ունենում։

Հենց այդ հարձակման հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն և բարձրաստիճան այլ զինվորականներ։

Մինչ այս պահը հայտնի է նաև Իրանի ԶՈւ ԳՇ պետի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի մահվան մասին։

Լուսանկարում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին և Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին/WANA գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter