HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբան և Համաշխարհային բանկի Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայություն։

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Խաչատրյանը կարևորել է Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության խորացումն ու շարունակական ընդլայնումը՝ բարձր գնահատելով Հայաստանի կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում Բանկի ունեցած նշանակալի դերակատարումը։ Մասնավորապես՝ ընդգծվել է Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության կարևորությունը տեղական տնտեսության և ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և մի շարք այլ ուղղություններով։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև կայուն զարգացման տեսանկյունից կլիմայի փոփոխության և դրա հետևանքների ազդեցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի կողմից մշակված` «Հայաստանի կլիմայի և զարգացման զեկույցին»՝ ընդգծելով դրա ուղեցուցային նշանակությունը երկրի կլիմայական դիմակայունության ձևավորման տեսանկյունից:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու զեկույցի շրջանակներում ներկայացված առաջնահերթ գործողությունների շուրջ աշխատանքային քննարկումները` դրանց կիրառելիության արդյունավետ մեխանիզմները նախանշելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter