HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին. ՆԳՆ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 10-ին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյունների հետ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ լրատվականից։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին՝ շեշտադրելով գործնական քայլերի կարևորությունը։

Հանձնակատար Բրյունները հայտնել է, որ հունիսի 24-ին Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական պատվիրակությունը՝ քննարկելու համար ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծային տարբերակը։ Եվրոպական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերջնականացնել և հայկական կողմին ներկայացնել Գործողությունների ծրագիրը։

Նախարար Սարգսյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները և շեշտադրել է հայկական կողմի պատրաստակամությունը ներդնելու առավելագույն ջանքերը Գործողությունների ծրագրի արագ կենսագործման ուղղությամբ։ Հետագա քայլերը առավել սերտ համակարգելու և երկրում իրականացվող լայնածավալ փոփոխություններին ծանոթանալու նպատակով նախարար Սարգսյանը հանձնակատար Բրյուններին հրավիրել է հաջորդ տարի այցելելու Երևան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter