HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանդ Կատարիկեան

Փաշինյանը կաթողիկոսի նոր ընտրությունների կազմակերպման համակարգող խումբ է ստեղծում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է անում մարդկանց կաթողիկոսին գահընկեց անելու և նոր կաթողիկոսի ընտրություններ կազմակերպելու համար համախմբվել։ 

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետեւորդներ, որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ։ Մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու եւ Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։

Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։

Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետեւորդները, ովքեր․

ա) իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին,

բ) գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացել են Աստվածաշունչը,

գ) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը,

դ) ամեն օր աղոթում են,

ե) հավատում են, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։

Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգեւորականներ։ Կուսակրոն հոգեւորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։

Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա՝ վերը նշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։

Հետագայում Խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը եւ այլ հնարավոր հարցեր։

Հասկանում եմ, որ Համակարգող խմբի անդամության վերը նշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։ Վերը նշված չափանիշներին համապատասխանելու պարագայում, խնդրում եմ Համակարգող խմբի կազմում ընդգրկվելու համար Ձեր անուն–ազգանունը, հեռախոսի համարը ուղարկել [email protected] էլփոստի հասցեին, Subject տողում գրելով՝ Համակարգող խումբ։ Խնդրում եմ կարճ գրել նաեւ Ձեր մասնագիտության եւ/կամ զբաղմունքի մասին։

Համակարգող խմբի ձեւավորումը տեղի կունենա աշխատանքային կարգով, մինչեւ Խումբը ինքը կորոշի հայտարարել իր մասին։

Մեր այս գործունեության ընթացքում գայթակղության բազմաթիվ խոսքեր են հնչելու, մեզ մեղադրելու են ամենատարբեր մեղքերում։

Այդ ամենին նայեք Ձեր հոգու աչքերով, լսեք մեր կենդանի Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ձայնը եւ առաջնորդվեք ըստ այդմ»,- ասված է գրառման մեջ։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter