
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր՝ 2025թ. հունիսի 13-ի, ձերբակալել է Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
ԱԺ նախկին նախագահը ձերբակալվել է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցության մեղադրանքներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել