HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին։ Այս մասին հաղորդում են նախագահի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել քաղաքաշինության ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերը, զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումների հիմնական ուղղությունները։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի տարածքային համաչափ զարգացման, նոր բնակավայրերի և բնակելի միջավայրի ձևավորման, սեյսմիկ անվտանգության բարձրացման, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի բարելավման գործընթացներին։

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է ոլորտում համակարգային ու ռազմավարական մոտեցումների իրականացումը՝ նպատակ ունենալով ապահովել արդյունավետ և կայուն զարգացում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter