Ն. Կարապետյանին վերագրվող արարքն առնչվում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիր Ալիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքին։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետության քվոտայով առաջադրված իրավաբանները տարբեր կապերով առնչվում են վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանին՝ մասնագիտական, գործարար կամ անձնական հարաբերություններով։
Դատարանը եզրակացրել է, որ Ռոման Բաղդասարյանը Կարեն Ջալավյանի վերաբերյալ տարածել է իրականությանը չհամապատասխանող փաստացի տեղեկություններ՝ առանց դրանց ճշմարտացիությունը ստուգելու և առանց որևէ փաստական հիմքի։
Վարչական դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ վարչական դատարանում՝ այն ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել ու հերքել վիրավորանք և զրպարտություն պարունակող տվյալները։ Ն. Փաշինյանը պահանջում է նաև դրամական փոխհատուցում։
Տնային կալանքի ընթացքում Սամվել Կարապետյանին արգելվում է շփվել այն անձանց հետ, որոնց տվյալները քրեական վարույթի շրջանակում նշված են դատարանի նախորդ որոշումներում։ Մյուսների հետ շփումները չեն արգելվում։
«Հետքի» տեղեկություններով՝ նախկին պատգամավորը ձերբակալվել է իր գործընկեր Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում։
Պարտադիր հաշտարարության պահանջը չի տարածվի հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու, ծառայության ընթացքում կարգապահական պատասխանատվության ենթարկելուն առնչվող վեճերի վրա։
ՍԴ-ն նշել է, որ ժողովրդավարական պետությունում հանրային իշխանությունը պարտավոր է պահպանել ինստիտուցիոնալ չեզոքություն և հավասար վերաբերմունք ցուցաբերել ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների նկատմամբ։
Այսինքն, Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, այսօր՝ 2026թ․ հուլիսի 7-ին 2 ամսով կալանավորեց նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
«Հետք»-ի հետ զրույցում Շահեն Շահինյանն ասել էր, որ համայնքապետարանից աճուրդով ձեռք բերած հողամասի դիմաց վճարված գումարը փոխառությամբ ստացել է Աշոտ Միրզոյանից։
Հայցադիմումը դատարան է ներկայացվել 2026թ․ հուլիսի 6-ին և մակագրվել դատավոր Մարինա Տաշչյանին։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկում են ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրա հետ փոխկապակցված 70-ից ավել այլ հասցեներ։
Դատավորների օգնականների և գործավարների տասնյակ հաստիքներ ամիսներով մնում են թափուր։ Դատական դեպարտամենտն այս իրավիճակի հիմնական պատճառը համարում է ոչ մրցունակ աշխատավարձն ու ցածր սոցիալական երաշխիքները։
Այս պահին իրավապահները խուզարկություն են իրականացնում ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշեց Ազգային ժողովի 2026թ. հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) թիվ 259-Ա որոշումը թողնել ուժի մեջ։
Բնակարանի գնման վկայագիր տրամադրվելու են Երևանի քաղաքապետարանի կողմից համապատասխան համաձայնություն և դիմում ներկայացնելու պարագայում, մնացած դեպքերում շահառուները ստանալու են օրենքով սահմանված կարգով փոխհատուցում:
Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ, Գուրգեն և Արամ Խաչատրյանները, հիմնադրելով ընկերությունը և օգտվելով Գագիկ Խաչատրյանի ստեղծած ապօրինի բարենպաստ պայմաններից, օժանդակել են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը։
Ըստ հայցվորի՝ ոստիկանությունը նաև միջամտել է եկեղեցու ներքին գործերին՝ Ստեփան Ասատրյանին, որը կարգալույծ է, դիտարկելով որպես գործող հոգևորական և թույլ տալով նրան կատարել եկեղեցական ծեսեր։
ԿԸՀ նախագահը նշեց, որ ՍԴ դիմում ներկայացրած քաղաքական ուժերը ապացույցներ չեն ներկայացրել մասսայական ընտրախախտումների վերաբերյալ։ Հետևաբար, ԿԸՀ որոշումը հիմնված է ընտրական գործընթացների համակողմանի գնահատման վրա, և անվավեր ճանաչելու հիմքեր չկան։
Գալյանն, ավարտելով ելույթը, նշեց, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր չկան:
Ըստ Օրբելյանի՝ ՍԴ-ն պետք է նաև հակասահմանադրական ճանաչի որոշ նորմեր, ինչից հետո էլ պետք է մանդատների վերաբաշխման որոշում կայացնի:
Վերջում Հովհաննես Խուդոյանը նշեց, որ նույնիսկ Սահմանադրական դատարանի դատավորները չեն հնչեցրել գեթ մեկ ուղիղ հարց, որը կարող էր վնասել իշխող ուժի շահերին:
Նշված գործերը միավորվել են և քննվում են նույն նիստում, քանի որ վերաբերում են նույն հարցին:
Արամ Վարդևանյանը նշեց, որ եղած խախտումները բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը:
Վերաքննիչ վարչական դատարանը 2026թ. մայիսի 26-ին բողոքն ընդունել է վարույթ և որոշման հրապարակման օր է նշանակել 2028թ. մայիսի 12-ը:
Շենքը, որից որպես փոխհատուցում բնակարան պետք է տրվեր Ն. Հովհաննիսյանին, կառուցվել է 2018 թ.-ին։ Սակայն մինչ օրս Կոնդ թաղամասի բազմաբնակարան շենքի 6-րդ հարկի բնակարանի դիմաց համարժեք փոխհատուցում չի ստացել։
ԲՀԿ ներկայացուցիչները միջնորդեցին ՍԴ-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել յուրաքանչյուր ընտրատարածքային հանձնաժողովին տրամադրված 10-ական ծրար և նշանակել փորձաքննություն դրանց թափանցելիության վերաբերյալ:
dpHUB տվյալների պաշտպանության կենտրոնը, որը անձնական տվյալների պաշտպանության ոլորտում փորձագետ Գևորգ Հայրապետյանի նախաձեռնությունն է, նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ է հրապարակել։
ՍԴ-ն որոշել է, որ դատավորներ Արտակ Զեյնալյանի և Վլադիմիր Վարդանյանի մասնակցությունը գործի քննությանն անհնար է, քանի որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:
«Մենք քննարկումների արդյունքում որոշել էինք կազմակերպության անունից առաջադրել, հետագայում քննարկումների արդյունքում նաև հանգել ենք այս որոշման»,- ասում է Սիրանուշ Սահակյանը:
Արթուր Ավանեսյանը մեղադրվում է երկու դեպքով ընտրակաշառք տալու համար:
ԿԸՀ-ն պետք է արտահերթ նիստ հրավիրի և քննության առնի դատախազի միջնորդությունը։ Ծառուկյանը պատգամավորի թեկնածու է, այդ պատճառով ԿԸՀ-ից քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն դտանալը պարտադիր է։
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկել են նաև Գյումրի համայնքի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը։ Թե ինչ են փնտրում կամ ինչ են առգրավել՝ հայտնի չէ։
Դատարանը չի անդրադարձել լրագրողի մյուս փաստարկներին՝ կապված լրագրողական գործունեության սահմանափակման համաչափության հետ, քանի որ արդեն իսկ արձանագրել է, որ որոշումն ընդունվել է օրենքով սահմանված ընթացակարգի խախտմամբ։
Վ. Հարությունյանի փոխանցմամբ՝ Չալաբյանը կալանքը կրելու է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Դատարանն արգելել է նաև Չալաբյանի հետ բոլոր տեսակցությունները՝ բացառությամբ պաշտպանների։
Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտ:
2026թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58.97%-ը։ Ամենաակտիվ ընտրողները եղել են 50-65 տարեկանները՝ 62% մասնակցությամբ։
Արարատի մարզի դատախազությունը 2026թ. հունիսի 23-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արձանագրել է հնարավոր խախտումներ կամ ռիսկեր, որոնք կարող են վտանգել հանրային շահը։
Այսօր՝ 2026թ. հունվարի 23-ին, խուզարկել են պատգամավոր, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի երկրորդ համարը զբաղեցնող Իշխան Սաղաթելյանի բնակարանը։ Թե իրավապահներն ինչ են փնտրում՝ հայտնի չէ։
2026թ․ հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորած Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ:
Նարեկ Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել Քննչական կոմիտեին հրապարակայնորեն հերքել իր կողմից տարածված՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունը։
Նշենք, որ վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ վարչական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել էր այսօր՝ 2026թ. հունիսի 19-ի առավոտյան:
Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և կարող է նույն ժամկետում բողոքարկվել Վերաքննիչ վարչական դատարան:
Դավիթ Ղազինյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի որոշումները:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն այսօր՝ 2026թ. հունիսի 19-ին ձերբակալվել է։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն ասաց, որ նախկին պատգամավորը ձերբակալվել է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։