HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է

«Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմի անդամ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) «տնային կալանք» խափանման միջոցը փոխվել է վարչական հսկողությամբ։ Դատախազությունից հայտնում են, որ նույն գործով երկու այլ մեղադրյալների հետ շփման սահմանափակումը պահպանվել է։ Այսինքն՝ Ավանեսյանը նրանց հետ չի կարող հաղորդակցվել։

Արթուր Ավանեսյանը ձերբակալվել էր 2026թ. ապրիլի 27-ին, իսկ հաջորդ օրը՝ ապրիլի 28-ին՝ կալանավորվել:

«Կալանք» խափանման միջոցը փոխարինվել էր տնային կալանքով հունիսի 25-ի դատական նիստի ժամանակ: 

Հիշեցնենք, որ Արթուր Ավանեսյանը մեղադրվում է երկու դեպքով ընտրակաշառք տալու համար: Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Ա. Ավանեսյանը, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար, 2026թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությանը մասնակցելու և «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով թիվ 8 ընտրատեղամասում ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացուն խոստացել է Զինված ուժերում պաշտոն տալ: 

Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով 2026թ. մարտի 18-ին՝ թիվ 27 ընտրատեղամասում ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացու հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, վերջինիս խոստացել է ապահովել աշխատանքով, տրամադրել հողամաս և տուն:

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter