«Մենք Գ1 թաղամասի թաունհաուսներում ենք ապրում։ Մոտ չորս տարի է՝ այստեղ ենք, և այդ ընթացքում անընդհատ հոսանքի խնդիրներ ենք ունեցել։ Հատկապես մեր հատվածում՝ Աջափնյակի Գ 1 թաղամասում, լարման տատանումներն ու անջատումները մշտական են»,- ասում է Շուշանը։
Հայաստանից ԱՄՆ ուղարկվող ծանրոցների համար «Հայփոստը» սկսել է գանձել լրացուցիչ 10 տոկոս, որը ներկայացվում է որպես ԱՄՆ մաքսատուրք։
Ամուսինների համար Արցախից տեղահանությունը նոր խնդիրներ է առաջացրել։ Պետության աջակցությամբ նոր բնակարան գնել չեն կարող։ Դրա համար էլ մորաքրոջ դստեր տանն են ապրում։
Անահիտը համաձայն է հոգեբանների հետ, որ տեղահանության տրավման ամենածանրն է։ Պատմում է, որ տեղահանվելուց հետո երկար ժամանակ բացարձակապես անխնամ վիճակում էր, մազերն անգամ չէր սանրում և որոշ ժամանակ հետո հարկադրված եղավ մի մեծ փունջ արմատից կտրել։
Դեղատան սեփականատերը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանկավարժի կարծիքով՝ պատճառն այն է, որ դպրոցը նրանց ջերմացնելու, մտերմացնելու գործընթաց չի իրականացրել։ Նա նկատել է, որ արցախցի տղաներն անընդհատ խոսում են, իսկ աղջիկների մեծ մասը շարունակ լուռ է։
Ջաբուրյանների գինեգործության գլխավոր բրենդը կրում է նրանց ազգանունը։ Առաջին գինու շարքը՝ «Երիզա», անվանվել է հին հայկական քաղաքի անունով, որտեղ Անահիտ աստվածուհու տաճարն էր։
Սոցցանցերում Մարատ Ղուկասյանը շատ ակտիվ է, մասնակցում է դասընթացների, միջոցառումների, ներկայացնում իր հիմնադրամը։
Մեկ ամիս անց մարզասրահի ծառայություններից հիասթափված՝ Անին որոշել է խզել պայմանագիրն ու պահանջել վերադարձնել գումարը։ Օգոստոսի 12-ին գումարի վերադարձի դիմում է գրել, սակայն մինչ օրս չի ստացել գումարը։
Դեղերի գրանցման գործընթացը Հայաստանում երկար է տևում և թանկ արժե։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայում Հայաստանում գրանցված է 3661 անուն դեղ։
Քննչական կոմիտեից «Հետքին» հայտնել են, որ քաղաքացիների դիմումների հիման վրա առանձնակի խոշոր չափի խարդախության հատկանիշներով վարույթ է նախաձեռնվել, կատարվում է նախաքննություն։
1992 թվականի պատերազմի ժամանակ վիրավորվել է՝ կորցնելով աջ դաստակն ու ձախ աչքը։ 16 տարեկան էր, երբ հայրենի գյուղի՝ Ազոխի կամավորական ջոկատով ռազմաճակատ էր մեկնել։
2025թ․ փետրվարին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը հաղորդագրություն տարածեց, որ Ճապոնիայի կառավարությունը ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար է հատկացնում՝ Հայաստանի ամբողջ տարածքում էթնիկ հայ փախստական երեխաներին և դեռահասներին։
Հերիքնազ Դավթյանը կենտրոնում աշխատել է որպես ախտորոշման բաժնի ռենտգեն լաբորանտ։ Նա աշխատանքից ազատվել էր 2023 թվականի օգոստոսի 22-ին՝ տնօրենի պաշտոնակատարի հրամանով։
2021-ի դեկտեմբերին 45-ամյա Նշան Նշանյանն Արտաշատի բժշկական կենտրոնում ձեռքի կոտրվածքի վիրահատության ընթացքում կորցրել է գիտակցությունը և ընկել կոմայի մեջ։
Ուղղաթիռի աշխատանքին կարող են խոչնդոտել եղանակային վատ պայմանները։ Սանավիացիայի թռիչքները հնարավոր են միայն ցերեկային ժամերին և լավ եղանակային պայմաններում։
1999 թվականին ծնված Մարիամ Գրիգորյանի վերաբերյալ կա 5 քրեական գործ, ամուսնու՝ 1997 թվականին ծնված Հայկ Թումանյանի վերաբերյալ՝ 5։
Քանի որ հոդվածը հրապարակելու պահից մինչ օրս բազմաթիվ բողոքներ ու արձագանքներ ենք ստանում, առանձնացրել ենք մի քանիսն ու ներկայացնում ենք ընթերցողին։
Հոդվածը գրելու ամբողջ ընթացքում մեր խմբագրություն պարբերաբար նոր մարդիկ էին դիմում և նույնանման պատմություններ պատմում Մարատ Ղուկասյանի գործունեության վերաբերյալ։ Մարդիկ վճարել են 15-30 հազար դրամ՝ խոստացված դասընթացների ու աշխատանքի համար։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Անուշ Գրիգորյանը խաղողաքաղի էր գնացել: Ժամը 8֊ին իմացավ, որ պատերազմ է սկսվել։ Ամուսինը՝ Արմեն Գրիգորյանը, որ Պաշտպանության բանակում պայմանագրային ծառայող էր, դիրքերում էր։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո 194 մարդ համարվում է անհետ կորած, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով 42 անձ ունի անհետ կորածի կարգավիճակ։
Արմավիրի մարզպետի խորհրդական Արսեն Պետրոսյանը նշում է՝ հարցը Վաղարշապատի համայնքապետարանի տիրույթում է։ Նրա խոսքով՝ միակ հիմնական լուծումը նոր աղբավայրի կառուցումն է, սակայն այս պահին դրա վերաբերյալ ծրագրեր չկան։
Թեև «Վեոլիա ջուրը» վստահեցնում է, որ արարատյան խորքային հորերից եկող ջուրը միանգամայն համապատասխանում է սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին, քաղաքացիները նախընտրում են չխմել ծորակից հոսող ջուրը։
Օրինակ՝ Անտառուտ-Բյուրական-Երևան ուղղությամբ նախկինում առավոտյան գործել է ուղիղ երթուղի՝ Բյուրականից Երևան՝ ժամը 07։30-ին, իսկ մայրաքաղաքից վերջին միկրոավտոբուսը վերադարձել է գյուղեր ժամը19։55-ին
Նրանք պահանջում են, որ քաղաքային իշխանությունները հանդիպեն իրենց հետ, վերանայեն կայացրած որոշումները և թույլ տան աշխատել այնպես, ինչպես նախքան սահմանափակումները։
Հայաստանում 23 ակնադիտական կայան կա: Բոլոր կայաններում ամեն օր, օրական 8 անգամ, 3 ժամը մեկ դիտարկում է արվում։
Տնօրեն Հասմիկ Մայիլյանը չի հավատում Դավիթ Գրիգորյանի խոստմանը, քանի որ ամիսներ շարունակ նույնն է լսել, ամեն անգամ Դավիթ Գրիգորյանը նոր ժամկետներ է ասել։ Հասմիկ Մայիլյանը հանրայնացնում է այս թեման՝ կանխելու Դավիթ Գրիգորյանի գործելաոճը։
Դատարանը բավարարել է Արմինե Մկրտչյանի հայցը, եւ նա դատարանի վճռով վերականգնվել է իր պաշտոնում։ Սակայն, ինչպես ինքն է պնդում, գործատուն շարունակել է խախտել իր աշխատանքային իրավունքները։
Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները լրացուցիչ սոցիալական խնդիրների են բախվում Աշխատունակ բազմաթիվ ծնողներ չեն աշխատում, քանի որ հաշմանդամություն ունեցող իրենց երեխաները մշտական խնամքի եւ ուշադրության կարիք ունեն։
Ընկերության ներկայացուցիչը որոշել է բարձրաձայնել թեման՝ շեշտելով, որ իրենց թույլ են տվել սկսել ճանապարհների նորոգումը և միայն աշխատանքների կեսից, երբ արդեն միլիոնավոր դրամներ էին ծախսել, որոշել են, որ որոշ փաստաթղթերօրենքին չեն համապատասխանում։
Հաղորդումից օրեր անց Ա. Մ.-ի նախկին հարևանը հեռախոսազանգով տեղեկացրել է, որ նամակ ունի։ Այդ հասցեից Ա. Մ.-ն դուրս է եկել 13 տարի առաջ, այժմ գրանցված է մեկ այլ հասցեում։
Երկու որդիներն էլ երրորդ աստիճանի հաշմանդամություն ունեն՝ մտավոր ֆունկցիայի ծանր խանգարում։ Երկուսն էլ սովորում են երրորդ դասարանում: Երեխաները չեն խոսում, միայն որոշ հնչյուններ են արտաբերում։
Դեռ 2019 թվականից քննարկվող և 2022 թվականից ուժի մեջ մտած օրենքը թերի է գործում։ Կառավարությունը հերթական անգամ չի կատարում իր իսկ ընդունած օրենքները:
Հոդվածի հրապարակումից հետո սոցցանցերում և կայքում ընթերցողներն իրենց կարծիքն էին գրում։ 49 մեկնաբանություններից 40-ում ընթերցողները նշում էին, որ իրենց հետ նույնպես նմանատիպ դեպք է տեղի ունեցել։
Կենտրոնն ունի 48 դիտակայան, որտեղ տեղադրված է 122 չափիչ սարք, որոնք գնահատում և կանխատեսում են սեյսմիկ ռիսկը։
Առաջիկայում «Հետքը» կանդրադառնա Տիգրան Մեծ 30 հասցեի բազմաբնակարան շենքի շինարարությանը։
Ոստիկանությունը կանանց 20 րոպե ժամանակ է տվել տունը դատարկելու և դուրս գալու համար։
Գյումրու թիվ 31 հիմնական դպրոցի 31/62 ընտրատեղամասում գրանցված 1083 ընտրողից ընտրությանը մասնակցել է 407-ը։ 3 քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Ըստ Ավագյանի՝ ՔՊ-ի վստահված անձը դրսում ցուցակով հետևում էր ընտրողների շարժին և գրանցում, թե ով է եկել ընտրության։
Լիա Ղազարյանն ասում է՝ վստահ է, որ այն թեկնածուն, որի օգտին քվեարկել է, կարող է Գյումրիում բարեփոխումներ անել։
Հանձնաժողովի անդամներից մեկը զգուշացրեց նախագահ Արա Ղալմուխյան, վերջինս ասաց, որ մեկ անգամ զգուշացրել է արդեն, ապա վստահված անձանցից մեկին խնդրեց լքել ընտրատեղամասը։
Հովհաննեսին ուղղորդեցին դիմել անձնագրային բաժին՝ խնդիրը հասկանալու համար։ Ըստ հանձնաժողովի նախագահ Մարիամ Պետրոսյանի՝ նման խնդիր կարող է առաջանալ, երբ քաղաքացին չունի գրանցում։
Գասպարյանը տեղի ունեցածը քաղաքական ճշում որակեց, նշեց, որ թեև իշխանությունը փորձում է ամեն կերպ ճնշել և լռեցնել ընդդիմադիր թենածուներին, Մարտուն Գրիգորյանի վարկանիշն օրեցօր աճում է։
Ըստ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի»՝ վնասվածքը տեղի է ունեցել արտաքին միջամտության հետևանքով, և քաղաքացին պարտավոր է վճարել 51 674 ՀՀ դրամ։
Այս հրապարակմամբ կներկայացնենք «Իմ հզոր համայնք» և «Ապրելու երկիր» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։ Հաջորդիվ «Հետքը» կներկայացնի Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցող մյուս ուժերին։
Անզգայացման ժամանակ նրա սիրտը կանգ է առել, Նշանն ընկել է կոմայի մեջ։ Տեղափոխել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ 14 օր անց` դեկտեմբերի 27֊ին, այդպես էլ գիտակցության չգալով, 45-ամյա Նշան Նշանյանը մահացել է։ Նա ամուսնացած էր, ուներ 3 երեխա։
Արևիկ Ալիխանյանին տնօրեն Անահիտ Աղաջանյանը փորձել էր 2 նկատողություն տալու միջոցով աշխատանքից ազատել Արևիկ Ալիխանյանին և հունվարի 20֊ին ծանուցել էր աշխատանքից ազատելու մասին։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Հայաստանի գլխավոր օդային դարպասն է, այստեղ աշխատանքը գիշերային ժամերին էլ չի դադարում, որպես կանոն, գիշերն ավելի ակտիվ է։
Նախարարությունը ի պատասխանում նշել է, որ մարդասիրական օգնությամբ ստացված դեղերը նվիրատվություն են համարվում, և դրանց տրամադրումը շարունակական բնույթ չի կրում: