Ես հավատում եմ՝ տիեզերքում կան այլ քաղաքակրթություններ․ Գարիկ Իսրայելյան
Աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի համահիմնադիր և տնօրեն Գարիկ Իսրայելյանի հետ այսօր «Հետքի» տաղավարում զրուցել ենք ռոքի, աստղերի, տիեզերքի, կինոյի և նրա կյանքի վրա արվեստի ունեցած ազդեցության մասին։
Իսրայելյանը պատմեց Բրայան Մեյի, Սթիվեն Հոքինգի, Նիլ Արմսթրոնգի, Հանս Ցիմերի հետ իր շփումների մասին, կիսվեց STARMUS փառատոնի ամենաջերմ հիշողություններով ու պատմություններով։
Զրուցեցինք նաև նրա մանկության, երաժշտության հանդեպ սիրո, Տարկովսկու «Սոլյարիս» ֆիլմի ազդեցության, աստղերի ձայների շտեմարանի և STARMUS-ի ստեղծման պատմության մասին։
Իսրայելյանը խոսեց նաև գիտության վրա արհեստական բանականության ազդեցության, տիեզերքի մասին ֆիլմերում տարածված միֆերի, ինչպես նաև այն հարցի շուրջ, թե արդյոք մենք միակ քաղաքակրթությունն ենք տիեզերքում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել