HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի փոխվարչապետի և Իրանի փոխնախագահի մասնակցությամբ կայացել է միջկառավարական հանձնաժողովի նիստ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին Երևանում համանախագահել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստը։ Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Նիստի ընթացքում մասնակիցները անդրադարձ են կատարել էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ենթակառուցվածքների և գործարար կապերի ոլորտների զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և Իրանի միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։

Կողմերը Միջգերատեսչական հանձնաժողովը բնորոշել են որպես քաղաքական հանձնառությունները գործնականում առաջ մղելու արդյունավետ հարթակ։

Իր խոսքում Փոխվարչապետ Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի երկրների համար՝ շեշտելով, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել տարածաշրջանային կապակցվածությունը՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Փոխվարչապետը այդ համատեքստում կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter