Նորագյուղի բնակչի տանը հայտնաբերվել են դեղահաբեր, 4.5 կգ կանեփանման զանգված և զենք-զինամթերք
ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է, որ համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ հավաստի տեղեկություն, որ Նորագյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը տանը պահում և իրացնում է թմրանույթ, նաև ապօրինի պահում է զենք-զինամթերք։
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նոյեմբերի 12-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նրա տանը։
Խուզարկությամբ հայտնաբերվել են մեթադոնային լուծույթով ապակե տարա, ավելի քան 4,5 կիլոգրամ կանեփի չոր զանգված, կանեփի երկու թուփ, դեղնականաչավուն զանգվածներով երկու կաթուցիչ և տոպրակ, թմրանյութի նմանվող այլ զանգվածներ, դեղահաբեր, փոշենման հետքերով տարա, երկու աղաց և էլեկտրոնային կշեռքներ։ Բացի այդ, հայտնաբերվել են երկփողանի որսորդական հրացան, թմբուկավոր լիցքավորված ատրճանակ, փամփուշտներ ու նռնակ։
Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել