Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Միջոցառման մասնակից երկրների առաջնորդներին նիստից առաջ դիմավորել է Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը:
Այնուհետև մեկնարկել է գագաթնաժողովի լիագումար նիստը, որին հաջորդել է երկրների ղեկավարների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:
Վարչապետ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում մասնակցում է նաև փակ ձևաչափով անցկացվող կլոր-սեղան քննարկումների»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եվրոպական քաղաքական համայնքը միջկառավարական հարթակ է, որը 2022 թվականին ստեղծվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ: Նպատակն է մեկ սեղանի շուրջ հավաքել Եվրամիության անդամ և ԵՄ անդամ չհանդիսացող եվրոպական երկրների ղեկավարներին։ Նախորդ՝ 8-րդ գագաթնաժողովը հյուրընկալել էր Հայաստանը՝ 2026 թվականի մայիսին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել