«Մեծ աղջիկ ես, իբր խի՞ ես նկարում». ընտրատեղամասի առաջ առանց վկայականների մարդիկ էին կանգնած
Հրազդանի 26/32 ընտրատեղամասի մուտքի դռան մոտ առանց վկայականների երեք տղամարդ էր կանգնած։ Դրսում էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը։
Տղամարդիկ վկայականներ չունեին և, իրենց խոսքով, ընտրողներ չէին։
«Հետքի» հարցին, թե ինչու են հավաքվել ընտրատեղամասի մուտքի մոտ, արդյոք վստահված անձինք, դիտորդներ կամ ընտրական հանձնաժողովի անդամներ են, տղամարդիկ պատասխանեցին, որ նոր են եկել և շուտով կհեռանան։
Երբ տեսան, որ իրենց նկարահանում ենք, նրանցից մեկն ասաց. «Մեծ աղջիկ ես, իբր խի՞ ես նկարում»։ Դրանից հետո նրանք հեռացան տարածքից։
ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում՝ մինչև 50 մետր շառավղով, խմբերով հավաքվելն արգելվում է՝ բացառությամբ ընտրողների հերթի։
Հրազդանի 26/32 ընտրատեղամասում գրանցված է 1238 ընտրող։ Ժամը 17։50-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է 572 քաղաքացի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել