HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Հերթեր՝ Մխչյանի 12/42 ընտրատեղամասում 

Արտաշատ խոշորացված համայնքի Մխչյան բնակավայրի 12/42 ընտրատեղամասում ընտրողների հերթեր են։ Հանձնաժողովի անդամները չեն կարողանում վերահսկել հերթը, նրանց «օգնության են հասնում» վստահված անձինք։ Ընտրատեղամասում ոստիկանության աշխատակից կա, որը, իր խոսքով, փորձում է կարգուկանոն պահպանել։

12/42 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցելու համար հերթ է առաջացել։ Հանձնաժողովի նախագահ Զարուհի Ղազարյանը, սակայն, կարծում է, որ ամեն բան կարգին է։

Արտաշատ խոշորացված համայնքի Մխչյան բնակավայրի ընտրատեղամասը համայնքում ամենամեծն է։ Վաղ առավոտից, նրա խոսքով, նույն իրավիճակն է՝ հերթեր, բազմամարդություն։

Մխչյանի 12/42 ընտրատեղամասում գրանցված 1959 ընտրողից ժամը 14։20-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 595 քաղաքացի։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter