HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների 198 խախտում է արձանագրվել. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ սահմանված պահանջների պահպանումը ճանապարհային երթևեկության անվտանգության կարևոր բաղադրիչներից է։ 

«Նման իրավախախտումների կանխարգելումն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը մշտապես ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում են։

Այդ նպատակով Պարեկային ծառայությունը հանրապետության ողջ տարածքում իրականացրել է ուժեղացված ծառայություն և հայտնաբերել սահմանված պահանջների խախտմամբ մգեցված դիմային և կողային ապակիներով տրանսպորտային միջոցներ։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ կազմվել է 198 վարչական իրավախախտման արձանագրություն։

Իրավախախտումների կանխարգելմանը, վարորդների կարգապահության բարձրացմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը միտված միջոցառումները կրում են շարունակական բնույթ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter