Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիայի Հանրապետություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
«Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին:
Այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ»,- նշվում է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել