Մասիս Մելքոնյանը և Գևորգ Պողոսյանը զրկվեցին անձեռնմխելիությունից. նրանց լիազորությունները կասեցվել են
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն է տվել։ Մելքոնյանի և Պողոսյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև քրեական վարույթի ավարտը:
Այս որոշմամբ դատախազությունը հնարավորություն է ստացել դատավորների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ։
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) այսօր՝ 2026թ. նոյեմբերի 14-ին, քննում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները։
Թե ինչ հիմքերով է դատախազությունը դիմել խորհրդին՝ չեն մանրամասնում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել