HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Չարլզ Երրորդի ծննդյան օրվան նվիրված ընդունելությանը

Ելույթ ունենալով Միացյալ Թագավորության դեսպանության կողմից կազմակերպած ընդունելությանը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նորին մեծություն թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան պաշտոնական տոնակատարության առթիվ և ընդգծել, որ Երևանի ու Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը կարևոր հանգրվան է փոխշահավետ և բազմոլորտ համագործակցության հետագա ամրապնդման և ընդլայնման համար։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերություններում արձանագրված դրական դինամիկայի հիման վրա երկու երկրները կշարունակեն խորացնել և ամրապնդել համագործակցությունը՝ ընդհանուր ջանքերը վերածելով շոշափելի արդյունքների»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter