Գլխավոր դատախազությունից «Հետքին» հայտնել են, որ 13 դեպքից 4-ով դատախազները պատասխանատվության են ենթարկվել պաշտոնեական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Դեպքի վերաբերյալ հայտնել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Նրանց դիմել է ռուսական իրավապաշտպանական կազմակերպություն՝ հայտնելով կատարվածի մասին:
ՄԻԵԴ-ը վճռել է Ադրբեջանին պարտավորեցնել սպանված հայ երկու զինծառայողների ծնողներին վճարել 16 հազարական եվրո փոխհատուցում ոչ նյութական վնասի, ինչպես նաև 2780-ական եվրո՝ դատական ծախսերի համար:
Քիչ առաջ դատարանը բավարարել է Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին կալանավորելու միջնորդությունը։
Տիգրան Փոլադյանը Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանի եղբայրն է։ Դատավորի կարիերան սկսել է 2013թ.-ից։ Նա նախ եղել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2018-ից՝ Սնանկության դատարանի դատավոր։
Հակակոռուպցիոն կոմիտեից առայժմ չեն բացահայտում, թե որ հոդվածի հատկանիշներով է վարույթը նախաձեռնվել:
Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը պարբերաբար ծնողներից նվիրատվություն է ստանում: Դատավորն ասում է, որ դրանք նրանց խնայողություններն են ու գույքի իրացումից ստացված գումարները:
Համեմատության համար նշենք, որ 2022թ․-ին ստացվել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 28 միջնորդություն, որից 21-ը՝ Արդարադատության նախարարի կողմից: 2022թ-ին դադարեցվել է 3 դատավորի լիազորություն:
Թե երբ պարսպապատման ծրագիրը իրականություն կդառնա, դժվար է ասել: Իսկ այս ընթացքում հարազատները կամ ստիպված պետք է գերեզմանատներում պահակություն անեն, որ գողության դեպքեր չգրանցվեն, կամ հուսան, որ գողերը կշրջանցեն իրենց հարազատի շիրիմը:
Ստեղծված իրավիճակը երեխաների մոտ խուճապ և տագնապ է առաջացրել, վերջիններս հայտնվել են սթրեսային վիճակում, ինչը դրսևորվել է դեպքից հետո մի քանի օր շարունակ բարձր ջերմությամբ և թուլությամբ:
61 քննիչ ենթարկվել է պատասխանատվության, որից 15-ն ազատվել է պաշտոնից:
Թեև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ միասնական դիրքորոշում չկա խմբակցությունում, սակայն նրանց գրեթե նույնաբովանդակ ելույթներից ակնհայտ էր, որ դեմ են Հայկուհի Հարությունյանի թեկնածությանը։
Մինչ քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը։
Նարինե Ավետիսյանն ասաց, որ աշխատանքի անցել է մրցույթով, ինչպես բոլորը: Ինչ վերաբերում է Հ. Հարությունյանի հետ աշխատանքին, նշեց, որ նրա հմտություններից օգտվել է ամբողջ հանձնաժողովը, հետևաբար իր վրա խորը հետք է թողել նրա հետ աշխատանքը:
Մինասյանը նշեց, որ Հայկուհի Հարությունյանն ընդդիմադիրների թեկնածուն չէ, սակայն իշխանություններն այդպես մոլորեցնում են քաղաքացիներին՝ Հ. Հարությունյանին դարձնելով ընդդիմադիրների թեկնածու:
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել:
Պարզեցվելու է նաև հավատարմագրումը:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանն էլ ասաց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քաղաքացիները հաղորդումների թիվն աճել է:
Ըստ ներկայացրած հայտարարագրի՝ քննիչ Մանուկյանը 6 բանկային ավանդ ունի՝ ընդհանուր 77 մլն դրամ: Ավանդներն առևտրային 4 տարբեր բանկերում են:
Վճռով Երևանի քաղաքապետարանից հօգուտ «ԻՄՊԵՔՍ» ՍՊԸ-ի ենթակա է բռնագանձման 90 հազ․ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
«Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն հիմնվել է 2002թ. դեկտեմբերին:
«Վոլֆ Մայնինգ» ՍՊԸ-ն, ըստ հարկային մարմնում հրապարակված տեղեկատվության, զբաղվում է ցեմենտի, ավազի, գաջի և խճի մեծածախ առևտրով: Իսկ «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ն՝ ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերություն է:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ այդ տեխնիկական խնդիրն առկա է ոչ բոլոր դատարաններում:
Նախարարն ասաց, որ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են պահելու հարցը, քանի որ դպրոցները ստացել են հրահանգ` հավելյալ կրթական դասընթացներ կազմակերպելու, այդ թվում` երկարօրյա դասընթացների միջոցով, որպեսզի բացը լրացվի:
Նախարարը նշեց, որ կապիտալ ծախսերը վերջին տարիներին ավելացել են: Օրինակ` իրականացվել են նախատեսվածից շատ, ինչն էլ կարող է որոշ շեղումներ առաջացնել:
Վահե Ղազարյանը դարձյալ նշեց, որ ոստիկանության այսօրվա պահվածքը զուսպ է, հանրահավաքների ժամանակ ոչ մեկի քթից արյուն չի եկել, ինչը ոստիկանների շնորհքն է: Ընդդիմադիրները տեղից դժգոհեցին պատասխանից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ ակնարկեց, որ Ռուսաստանը հրաժարվել է զենք վաճառել Հայաստանին, իսկ այդ պայմաններում պետք է անվտանգային այլ գործընկերներ փնտրեն:
«Չեղավ հարգելիս, դուք հիմա զանգահարել ու դատարանի ժամանակն անհարկի վատնում եք, այնինչ այդ ժամանակը կարող ենք օգտագործել քաղաքացիների իրավունքն իրացնելու համար: Ցտեսություն»,- ասաց դատավորի նիստերի քարտուղարն ու անջատեց հեռախոսը:
Մոտ մեկ տարվա քննությունից հետո նոյեմբերի 1-ին գործը կարճվել է:
«Հետք»-ը դեռ 2023թ. ապրիլին գրել էր, որ այդ ժամանակ Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Վազգեն Դարբինյանի ղեկավարած «Ավա Գրանիտ» ՓԲԸ-ն 160 մլն դրամով գնել է կինոթատրոնի շենքը:
Մեկ ամիս է Շուշիի հումանիտար քոլեջի դասախոս Վարդիթեր Մելքոնյանը կերպարվեստ և տեխնոլոգիա է դասավանդում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի միջնակարգ դպրոցում: Ասում է՝ 90%-ով հարմարվել է, մնում է 10%-ը հաղթահարի:
Պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք Ս. Մադաթյանին: Նա, լսելով սնանկության վերաբերյալ հարցը, պատասխանեց, թե խորհրդակակցության է և հետ կզանգահարի 30-40 րոպեի ընթացքում: Նա այդպես էլ չզանհագարեց:
Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ բոլոր դիտարկումները, որոնք կվերաբերեն տեխնիկական և բովանդակային հարցերին, կվերանայվեն, իսկ մնացածը՝ չի սրբագրվելու: Քանի որ այդպիսին է կրթության նոր չափորոշիչը:
Փաշինյանը նշեց, որ բանակցությունները կարևոր են և ամեն ինչ կանեն բանակցային գործընթացը շարունակելու համար:
Նախարարը նկատեց, որ Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ է դնում «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի իրագործումը կապահովի տարածաշրջանում խաղաղություն:
Ինչ վերաբերում է օրինական զենքին, ապա նախարար Ղազարյանը նշեց, որ Հայաստանից ձեռք բերված զենքի վերաբերյալ տեղեկություններ ունեն, իսկ Ղարաբաղից ձեռք բերվածի վերաբերյալ տեղեկություններ չունեն:
Ինչ վերաբերում է օրենսդրական մակարդակով ծրագրեր իրականացնելուն, ապա ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության որոշումներով ավելի արագ է գործընթացն իրականացվում և ապահովում են հասցեականությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ասվածը «ռեբրեդինգ» է, նոր բան չկա:
Մխչյան համայնքի ղեկավարի 24.09.2004թ. թիվ 87/3 որոշումով 9 հա հող է վաճառվել Արգամ Աբրահամյանին: Գլխավոր դատախազությունը պահանջում է վերացնել այդ որոշումը և հետևանքներն անվավեր ճանաչել:
Այս տարի ևս ստիպված «Հայասի» գործարանին է հաձնել խաղողի բերքը, քանի որ այլ գործարանների հետ պայմանագիր կնքել չի հաջողվում:
Քննությամբ պարզվել է, որ Կ. Այվազյանը դեպքի օրն իրեն հատկացված «Կալաշնիկով» ավտոմատից կրակել է իր ծառայակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով 5 զինծառայող տեղում մահացել է, որից հետո ինքնասպան է եղել։
2012թ․ փետրվարի 5-ին, մարտական հերթափոխի ժամանակ, իր հետ հերթապահություն իրականացնող ծառայակցի կողմից Մ. Դիմաքսյանը ստացել է հրազենային վնասվածք ուսի շրջանում։
2017թ-ից քիմիա առարկայի ուսուցիչ չեն կարողանում գտնել Շողակաթ գյուղի միջնակարգ դպրոցում: Աշակերտները հեռավար են առարկան ուսումնասիրում:
Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ մոտ 80 հազ. բռնի տեղահանվածներից 56 հազարի համար մարզպետների ու համայնքապետերի աջակցությամբ են բնակության վայրեր հայթայթվել:
ՍԴ-ից փոխանցեցին, որ դատախազության ներկայացրածն ուսումնասիրվում է:
Արթուրն ասում է, որ իր դեմ մահափորձ կատարած անձիք ազատության մեջ են ու ինքն ապահով չի զգում իրեն:
Երևանի քաղաքապետարանից հօգուտ «Իմպեքս» ՍՊԸ-ի ենթակա է բռնագանձման 180 հազ. դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Կարեն Ղազարյանի կալանքը չի ապահովվել համապատասխան իրավական երաշխիքներով, տեղի է ունեցել ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում, իսկ մեկուսարանում չհիմնավորված երկարատև պահելը հանգեցրել է խոշտանգումների արգելքի իրավունքի խախտման:
ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ռազմական գործողությունները և դրանց հետևանքները, որոնք քննարկվում են սույն գործում, չեն պատկանում Հայաստանի իրավասությանը: Այլ կերպ ասած՝ չեն իրականացվել Հայաստանի Հանրապետության կողմից, հետևաբար դիմումը ճանաչվել է անընդունելի: