Էջմիածնում ձերբակալվել են «Հաղթանակ» դաշինքի համակիրները
Վաղարշապատ համայնքում այսօր ձերբակալվել է 6 անձ՝ 2025թ. նոյեմբերի 16-ին համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողներին ուղղորդելու համար: «Հետք»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալված անձինք «Հաղթանակ» դաշինքի աջակիցներն ու ընտրական ցուցակում ընդգրկված անձինք են:
Տեղեկություններ կան, որ վերը նշված անձինք ուղղորդել են ընտրողներին, որպեսզի իրենց օգտին քվեարկեն: Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացրել Վաղարշապատում և ձերբակալել 6 անձի, որոնց թիվը կարող է ավելանալ: Հարուցվել են նաև քրեական հետապնդումներ:
Քննչական Կոմիտեից հայտնեցին, որ առաջիկայում հաղորդագրություն կտարածեն: Իսկ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել