Մեկ տարվա ընթացքում ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 20 լիտր ոգելից խմիչք
Թմրանյութի, ոգելից խմիչքների, բջջային հեռախոսների ու նմանատիպ այլ իրերի պահումը դատապարտյալներին և կալանավորված անձանց արգելված է: Սակայն այդ արգելքը չի խանգարում, որպեսզի այդ իրերը հայտնվեն քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ): 2025թ. միայն 20 լիտր ոգելից խմիչք է հայտնաբերվել քրեակատարողական հիմնարկներում, 10.6 լիտրի մուտքն էլ կանխվել է:
Բացի ոգելից խմիչքներից, ՔԿՀ-ներում 2025թ. հայտնաբերվել է նաև մոտ 1 կգ 154 գրամ թմրանյութին նմանվող զանգված, 326 հատ կտրող-ծակող գործիք, 1909 հատ բջջային հեռախոս, 113 հատ WiFi սարք, 765 հատ դեղահաբ և այլն:
Նույն տարվա ընթացքում արգելված իրերի ներթափանցման 146 դեպք է կանխվել, 2024-ին՝ 119: Մասնավորապես՝ կանխվել է 886 գրամ թրմանյութին նմանվող զանգվածի, 3 հատ կտրող-ծակող գործիքի, 255 հատ բջջային հեռախոսի և այլ արգելված իրերի ներթափանցումը:
Արգելված իրերի ներթափանցման փորձերի զգալի մասն իրականացվել է տեսակցությունների ժամանակ՝ 44 դեպք: Այնուհետև, իրականացվել է հանձնուքների միջոցով՝ 36 դեպք, ներետման միջոցով՝ 15 դեպք և այլն: Անազատության մեջ պահվող անձի մոտ արգելված իրար հայտնաբերվել են նաև դատարանից վերադառնալու ժամանակ՝ 12 դեպք:
Օպերատիվ կառավարման կենտրոնական կայանի տեսահսկման համակարգի միջոցով 2025թ. «Արմավիր» ՔԿՀ-ում արձանագրվել է արգելված իրերի անցկացման 141 փորձ՝ 2024թ-ի 91-ի համեմատ: Դարձյալ փորձել են ներս անցկացնել ոգելից խմիչք, բջջային հեռախոս, հեռախոսի պարագաներ, կտրող-ծակող գործիք, WiFi սարքեր, 242 հատ խաղաքարտ և այլն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել