HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մեղրի համայնքում 99 միավոր անշարժ գույքի նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար Սյունիքի մարզի Մեղրի համայնքի մի շարք տարածքներ կճանաչվեն հանրության գերակա շահ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այդ մասին որոշման նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման:

Նախագծով Մեղրի համայնքի Տաշտուն, Լիճք գյուղերում և Մեղրի քաղաքում հանրության գերակա շահ կճանաչվի 99 միավոր հողամաս:

Ըստ հիմնավորման՝ ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող գույքի սեփականատերերի, այլ գույքային իրավունքներ ունեցող անձանց շահերի նկատմամբ, քանի որ ծրագիրը նպատակաուղղված է համապետական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրի իրականացման ապահովմանը: Բացի այդ, ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհ, կմեծանա առևտրի շրջանառությունն ու մրցակցությունը, կնվազեն բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների ծախսերը, առավել հասանելի կդառնան սոցիալական ծառայությունները, շուկաները, կբացվեն նոր աշխատատեղեր և այլն:

Որոշման նախագծում նշվում է, որ անհնար է իրագործել ծրագիրն առանց տվյալ տարածքների օտարման, քանի որ դրանք գտնվում են կառուցվող ճանապարհահատվածի և հաղորդակցուղիների սահմաններում:

Օտարվող սեփականությունը ձեռք է բերելու Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը 2026թ. դեկտեմբերի 1-ն է:

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter