Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունն իրավական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Ղարաբաղ Տելեկոմի» համակարգչային համակարգ մուտք գործելու հնարավորություն ունեցել են ոչ թե երեք, այլ օտարերկրյա 5 քաղաքացի՝ Լիբանանի Հանրապետությունից, և մեկ արտասահմանյան կազմակերպություն, որն առցանց իրականացրել է ընկերության տեխնիկական սպասարկում։
ՏԿԵ նախարարությունը ընդգծում է, որ ծրագրի իրականացման շահը գերակայում է նշված տարածքների սեփականատերերի շահերի նկատմամբ
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ անհրաժեշտության դեպքում վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինները կներգրավվեն նաև մարտական հերթապահությունում։
Արդարադատության նախարարությունն առաջարկում է ԱԱԾ քննչական դեպարտամենտի գործունեությունը դադարեցնել 2023թ․ հունիսի 1-ից, իսկ ՊԵԿ քննչական ստորաբաժանումների գործունեությունը՝ 2022թ․ սեպտեմբերի 1-ից։
280 վերելակների համար Երևանի քաղաքապետարանը «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ-ին կվճարի ընդհանուր 2 միլիարդ 800 միլիոն դրամ, մեկ վերելակի արժեքը 10 միլիոն դրամ է։
Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման ժամանակավոր սահմանափակման նպատակը եղել է տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունը։
Կրտսեր սերժանտ Կարեն Միրզոյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության Արիության և Մարտական ծառայության մեդալներով։
Այս ընկերությանը խաղատան լիցենզիա տրամադրելու համար էկոնոմիկայի նախարարությունը նոր օրենք և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծ է մշակել։
Այս նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախումբը հայտնել էր երկու խախտումների մասին։
Ադրբեջանի զինված ուժերը Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում խախտել են հրադադարի ռեժիմը։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը (ՌԴ ՊՆ)։
Ինչպես նշված է հաղորդագրությունում, հումանիտար ակցիայի շրջանակներում խաղաղապահները արցախցիներին են փոխանցել մեծահասակների և երեխաների հագուստ, մանկական խաղալիքներ, դեղորայք և սննդի հավաքածուներ։
Պատերազմի հենց առաջին օրերից իր դասակի ընկերների հետ եղել է Վարանդայի դիրքերից մեկում, որը մինչև հերթափոխը անառիկ են պահել։ Պատերազմի ավարտից երկու օր առաջ՝ նոյեմբերի 7-ին, 20-ամյա Մհեր Հարությունյանը զոհվում է Շուշիի պաշտպանության մարտերում։
Ցանկացած փողոցային ստեղծագործական ելույթ իրականացնող անձ կամ խումբ առանց որևէ սահմանափակումների կարող է իրականացնել գործունեություն, որը կարող է անհարմարություն պատճառել մայրաքաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին։
Գաբրիել Սարգսյանն ու Մաթիաս Բլյուբաումը վաստակեցին 8,5-ական միավոր, սակայն գերմանացին լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց մրցաշարի հաղթող, իսկ Սարգսյանը՝ փոխչեմպիոն։
Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը հունահռոմեական ոճի 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը դարձավ բրոնզե մեդալակիր։
Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը հունահռոմեական ոճի 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանը դարձավ բրոնզե մեդալակիր։
Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի 77 կգ քաշային ըմբիշ Մալխաս Ամոյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակիչ գոտեմարտում պարտության մատնելով թուրք ըմբիշ Յունուս Էմրե Բասարին։
Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի 55 կգ քաշային ըմբիշ Ռուդիկ Մկրտչյանը դարձավ բրոնզե մեդալակիր։
«Արդյունաբերության ճյուղը, ունենալով զարգացման որոշակի մակարդակ, այնուամենայնիվ դեռևս ունի զարգացման մեծ ներուժ, մասնավորապես արտադրության և արտահանման ծավալների ավելացման առումով»,- ասվում է հիմնավորման մեջ։
Այստեղ Հայաստանը ներկայացնում էր յոթ մարզիկ, որոնցից երեքը՝ Արսեն Հարությունյանը, Արման Անդրեասյանն ու Մանվել Խնձրցյանը կարողացան մեդալ նվաճել։
Նշենք, որ սա Հայաստանի հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն էր։
ՌԴ պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ 27 դիտակետերում խաղաղապահները իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժմի պահպանման վերահսկողություն են իրականացնում։
Հանրային լողափերի կազմակերպման համար Գավառ քաղաքի, Լճափ և Շողակաթ բնակավայրերի հարակից տարածքներից կտրամադրվի 1-ական հեկտար հողամաս, իսկ Մարտունի քաղաքի հարակից տարածքից կտրամադրվի 1,2 հեկտար։
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով երկու կողմից վիրավորներ կան։
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունն ընդգծել է, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը։
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում 1։0 հաշվով պարտության մատնեց Մոնտենեգրոյի ընտրանուն։ Հանդիպումը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։
Հոկտեմբերի 10-ին Արցախի Հադրութ քաղաքը հայնվեց Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, իսկ քաղաքը գրաված զինծառայողները գնդակահարեցին 71-ամյա Սերժիկ Վարդանյանին և 68-ամյա Էլլա Վարդանյանին։
Ֆիննախն առաջարկում է նաև բարձրացնել IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը։
2020թ․ արցախյան պատերազմի օրերին Մարտիկ Ավետիսյանը կնոջն ու երեխաներին տեղափոխում է Ստեփանակերտ, իսկ ինքը վերադառնում է Տող։ 2020թ․ հոկտեմբերի 21-ին գյուղ ներխուժած Ադրբեջանի զինված ուժերը սեփական տանը սպանում են 57-ամյա Մարտիկ Ավետիսյանին։
Չնախատեսված վայրում մինչև մեկ խորանարդ մետր ծավալով սպառման աղբ թափելը ֆիզիկական անձի դեպքում կպատժվի 20-30 հազար դրամով, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 80-100 հազար դրամով։
Հանրային ծառայողների վարքագծի պարտադիր կանոնների թվում են հարգալիրությունը և գնահատանքը, օրինականությունը, բարեխղճությունն ու հավատարմությունը հանրային շահին, թափանցիկությունը և այլն։
Գործող կարգավորումների համաձայն՝ Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի ակտերն ընդունվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, տեղադրվում են քաղաքապետարանի պաշտոնական կայքում՝ yerevan.am-ում։
2020թ․ արցախյան պատերազմի օրերին 83-ամյա Հենրիխ Միրզոյանն ամեն օր Հադրութից ոտքով անցնում էր 7 կիլոմետր, գնում էր Նորաշեն գյուղի իր տուն, որպեսզի իր երկու կովերին կերակրի, իսկ հետո վերադառնում էր։
Վերջին մեկ տարվա ընթացքում փոխդատախազի կնոջը պատկանող ընկերության և պետական տարբեր գերատեսչությունների միջև կնքվել է ընդհանուր 26 գնման պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 340 միլիոն դրամ։
Մարինա Հայրապետյանից մնացած միակ իրը նրա անձնագիրն է, որի վավերականության ժամկետը լրացել է 2015 թվականի հոկտեմբերի 5-ին։
«Վերջին 15 տարիների ընթացքում մեծագույն պատվով եմ խաղացել իմ ազգային հավաքականում, իսկ վերջին 6 տարիների ընթացքում՝ առավել պատվով կրել նրա ավագի թևկապը»:
2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման արգելքի պահանջ սահմանելը պայմանավորված է շրջակա միջավայրի պահպանության անհրաժեշտությամբ։
Այս որոշումներն ընդունվել են ՖԻՖԱ-ի խորհրդի և ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի կողմից, որոնք համարվում են կազմակերպություններում ամենակարևոր և հրատապ որոշումներն ընդունող մարմինները։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, այդ թվում Ռազմարդյունաբերության կոմիտեի գործունեության գրեթե ողջ մասն առնչվում է պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվության։
Մինաս և Եղիշե Հակոբյանների աճյունները հայտնաբերվել են 2020թ․ դեկտեմբերի 5-ին։ Ըստ փորձաքննության տվյալների՝ հայրն ու որդին մահացել են գլխի հրազենային վնասվածքներից։
Նորվեգիայի օլիմպիական հավաքականը նվաճեց 16 ոսկե, 8 արծաթե և 13 բրոնզե մեդալ, ընդհանուր 37 մեդալ։
Գործող օրենսդրությամբ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորներ են կիրառվում բացառապես միայն տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեպքում։
Ընկերությանը խաղատան լիցենզիայի տրամադրման նպատակով առաջարկվում է գանձել տարեկան պետական տուրք՝ բազային տուրքի 100 000-ապատիկի չափով, այսինքն՝ 10 միլիոն դրամ։
Դավիթ Դավթյանը 86 տարեկան էր, իսկ նրա կինը՝ Նինա Դավթյանը՝ 82։ Նրանք ամբողջ կյանքում ապրել են Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում։ Հադրութից մոտ 3․5 կմ հեռավորության վրա գտնվող փոքր գյուղը ադրբեջանցիների վերահսկողության տակ է անցել հոկտեմբերի 10-ին։
«Սառցե պար-ռիթմիկ պար» մրցաձևին մասնակցում է 23 պարային զույգ, որոնցից միայն երեք վատագույնները չեն որակավորվի հաջորդ փուլի համար։ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը հանդես եկավ 10-րդ համարի ներքո և բավական լավ ներկայացրեց իր կատարումը։
Հիշեցնենք, որ պահեստազորայինների հավաքներ անցկացնելու մասին ևս մեկ որոշման նախագիծ ներկայացվել էր երկու օր առաջ՝ փետրվարի 9-ին։ Այդ հավաքները նախատեսվում է հայտարարել ապրիլի 15-ից հունիսի 15-ը և ներգրավել 724 քաղաքացու։