HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

2022-ի հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ամառային զորակոչ կանցկացվի

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է 2022 թվականի ապրիլիս 18-ից մինչև 2022 թվականի հուլիսի 31-ը հայտարարել ամառային զորակոչ։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

2022-ի ապրիլի 18-ից մինչև 2022-ի հուլիսի 31-ը կանցկացվի արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Բացի այդ, 2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ բուն ամառային զորակոչը կմեկնարկի 2022թ․ հունիսի 13-ին և կավարտվի 2022թ․ հուլիսի 31-ին, իսկ զինծառայողների զորացրումը կմեկնարկի 2022-ի հուլիսի 1-ին և կավարտվի 2022-ի օգոստոսի 30-ին։ Վերը նշված ավելի վաղ ժամկետները վերաբերում են ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքենրին, որը կիրականացնի հանրապետական զորակոչային հանձնաժողովը։

Հավելենք, որ այս նախագիծն ուժի մեջ կմտնի միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter