Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
6 տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը։ Այդ օրն առավոտյան՝ 7:10-ին, ադրբեջանական զինված ուժերը հարձակում սկսեցին Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով։
2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրվեց եռակողմ հայտարարություն, ինչից հետո ակտիվ ռազմական գործողությունները դադարեցին, իսկ Արցախում ռուս խաղաղապահ զորախումբ տեղակայվեց։
44-օրյա պատերազմից հետո ձևավորված ստատուս քվոն պահպանվեց մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, երբ Ադրբեջանը հարձակում գործեց արդեն ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Արցախի բնակչությունը բռնի տեղահանվեց, իսկ Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք: Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել