HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հաղթանակ թաղամասի մի բնակիչ ապօրինի պահում և իրացնում է թմրանյութ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Տեղեկությունը ստուգվեց և հիմնավորվեց։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և սեպտեմբերի 24-ին, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն կատարվեց 54-ամյա տղամարդու բնակության վայրում։

Հայտնաբերվեց էլեկտրական երկու կշեռք, անհայտ ծագման հաբեր, դեղնականաչավուն հետքերով դատարկ և կանեփի սերմերով լցված տարաներ, մեկ տարա՝ սպիտակ լուծույթով և երկուսուկես կիլոգրամ մարիխուանա։

Տանտիրոջ նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրությունում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter