HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Լոռու, Արմավիրի և Կոտայքի մարզերի 4 համայնքներում

Այսօր՝ 2026 թվականի սեպտեմբերի 27-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ համամասնական ընտրակարգով, իսկ Լոռու մարզի Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ՝ առավոտյան ժամը 8:00-ին սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 14 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին։ Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են 19 տեխնիկական սարքավորումներ։

«Ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 3 դիտորդական առաքելություն՝ «Ականատես» համատեղ դիտորդական առաքելություն, «Ազատ քվե» և Անկախ դիտորդ հասարակական դաշինք։ Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 11 զանգվածային լրատվության միջոց։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12:00-ից սկսած, երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվի ԿԸՀ համացանցային կայքում»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter