HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ազգերի լիգայի 2026/2027 թթ. խաղարկության առաջին տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն։ Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Մեր տղաները խաղի հաշիվը բացեցին 31-րդ րոպեին․ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի անկյունային փոխանցումից հետո Գեորգի Հարությունյանը գլխի հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։

Գոլից հետո Հայաստանի հավաքականն ավելի ակտիվ սկսեց գրոհել, մի քանի վտանգավոր պահ ունեցավ Արթուր Սերոբյանը, սակայն առավելությունը մեծացնել չկարողացավ։ Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվով։

Երկրորդ խաղակեսում հյուրերն աստիճանաբար մեծացրին ճնշումը. Դմիտրիյս Զելենկովսի հեռահար հարվածից հետո Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնեն Չանչարևիչը հետ մղեց գնդակը: Այնուամենայնիվ 75-րդ րոպեին իր նորամուտի խաղում Արթուր Ղարիբյանը կրկնապատկեց թիմի առավելությունն ու ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 2:0:

Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականն այս պահին առաջինն է C լիգայի 2-րդ խմբում։ Խմբի մյուս հավաքականների՝ Մոնտենեգրոյի ու Կիպրոսի ընտրանիների միջև հանդիպումը կմեկնարկի քիչ անց՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կրկին տանը կանցկացնի՝ սեպտեմբերի 28-ին ընդունելով Մոնտենեգրոյի հավաքականին։ 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter