Դպրոցում երկու 10-ամյա երեխաների կոնֆլիկտի հարցով Տեսչականը դիմել է ոստիկանությանն ու ՀՄԿ-ին
Կրթության տեսչական մարմինն ուսումնասիրել է Երևանի հանրակրթական դպրոցներից մեկում երկու 10-ամյա երեխաների և նրանց ծնողների միջև առաջացած կոնֆլիկտի մասին «Հետք»-ի հրապարակումը։ Այս մասին Կրթության տեսչական մարմինը հայտնել է «Հետք»-ի սեպտեմբերի 22-ի հարցմանն ի պատասխան։
Տեսչականը նշում է, որ հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները ճշտելու նպատակով գրություններ է ուղարկել ոստիկանություն և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն (ՀՄԿ)։
«Գերատեսչություններից և պատկան մարմիններից համապատասխան պատասխաններն ու պաշտոնական տեղեկատվությունն ստանալուն պես՝ Կրթության տեսչական մարմինը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և օրենսդրությամբ սահմանված կարգով, կիրականացնի ուսումնասիրություն կամ կնախաձեռնի վարչական վարույթ»,- նշված է Տեսչական մարմնի պատասխանում։
«Հետք»-ը սեպտեմբերի 16-ին գրել էր երկու 10-ամյա երեխաների միջև առաջացած վեճի, դրա շուրջ ամիսների ընթացքում ձևավորված ծնողական կոնֆլիկտի և դասապրոցեսի խաթարման մասին։
Իրավիճակի կարգավորման ընթացքում դպրոցի տնօրինությունը երեխաների ծնողներին առաջարկել էր ներկա գտնվել դասերին։ Հրապարակման մեջ ներկայացված կողմերի խոսքով՝ ծնողների ներկայությունը, սակայն, ավելի էր սրել իրավիճակը։
«Հետք»-ը սեպտեմբերի 16-ին գրել էր, որ երկու երեխաների սովորական վեճը ամիսների ընթացքում վերածվել էր ծնողների միջև կոնֆլիկտի և խաթարել դասապրոցեսը։ Դպրոցը խնդրի լուծման ընթացքում երեխաների ծնողներին առաջարկել էր ներկա գտնվել դասերին, ինչն, ըստ հրապարակման մեջ ներկայացված կողմերի, ավելի էր սրել իրավիճակը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել