Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 16․50-ին, Երևանի Վախթանգ Անանյան փողոցում ոստիկանության ծառայողները ձերբակալել ու բաժին են տեղափոխել Պարոնյան փողոցում բնակվող օտարերկրացի մի տղամարդու։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ լրատվական ծառայությունը։
«29-ամյա երիտասարդի խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվել է փոշենման զանգվածով 48 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 55 գրամ էր։ Օտարերկրացին հայտնել է, որ փաթեթներում կոկաին է, ու ևս երեք փաթեթ արդեն տեղադրել և լուսանկարներն ուղարկել է տելեգրամյան հասցեատիրոջը։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տեղադրված փաթեթները հայտնաբերվել են։
Օտարերկրացին կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել