
Գեղասահքի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը որակավորվեց հաջորդ փուլի համար
Պեկինում ընթացող ձմեային Օլիմպիական խաղերում այսօր մրցահարթակ դուրս եկան գեղասահքի «սառցե պար-ռիթմիկ պար» մրցաձևի պարային զույգերը։ Այստեղ Հայաստանը ներկայանում էր Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգով։
«Սառցե պար-ռիթմիկ պար» մրցաձևին մասնակցում է 23 պարային զույգ, որոնցից միայն երեք վատագույնները չեն որակավորվի հաջորդ փուլի համար։ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը հանդես եկավ 10-րդ համարի ներքո և բավական լավ ներկայացրեց իր կատարումը։
Արդյունքում, Հայաստանը ներկայացնող պարային զույգի համարը ժյուրին գնահատեց 65․87 միավոր և նրանք արդեն ելույթներն ավարտած 10 զույգերի մեջ զբաղեցրին 6 հորիզոնականը։ Եվ չնայած դեռ 13 զույգ էլ պետք է հանդես գար և հնարավոր է նրանք էլ ավելի իջնեն մրցաշարային աղյուսակում, սակայն արդեն իսկ պարզ է, որ որակավորվել են հաջորդ փուլի համար։
Հաջորդ՝ եզրափակիչ փուլում Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը հանդես կգա «սառցե պար-ազատ պար» մրցաձևում, որը կմեկնարկի փետրվարի 14-ին Երևանի ժամանակով՝ 5։15-ին։
Ի դեպ, Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը վերջին 16 տարում առաջին գեղասահորդներն են, որոնք Հայաստանը ներկայացնում են ձմեռային Օլիմպիական խաղերում։
Մեկնաբանել