HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը․ ընկերության տնօրենը ձերբակալվել է

Ապօրինի արդյունահանման դեպք են հայտնաբերել Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Նրանք ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն, խախտելով ընդերքի օգտագործման կանոնները և չունենալով վարձակալության պայմանագիր, Արմավիրի մարզի Կողբավան գյուղի վարչական տարածքում շուրջ 20 օր կազմակերպել է հրաբխային տուֆի արդյունահանում։

Տեղեկությունը հաստատվել է: Սեպտեմբերի 18-ին հիշյալ տեղամաս այցելելիս իրավապահները նկատել են աշխատող էքսկավատոր և տուֆով բարձված բեռնատար։

Ըստ նախնական տեղեկության՝ ապօրինի արդյունահանվել է շուրջ 120 խորանարդ մետր տուֆ, ինչի հետևանքով պետությանը և համայնքին պատճառվել է շուրջ 3 միլիոն 600 հազար դրամի վնաս։ Բարձված բեռնատարը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter