Հայտարարության մեջ ասվում է, որ այս պատերազմը սահմանափակում է համաշխարհային տնտեսական աճը, նպաստում գնաճին, խախտում մատակարարումների շղթան, խորացնում էներգետիկ և պարենային անվտանգության բացակայությունը և բարձրացնում ֆինանսական կայունության ռիսկերը։
Երկու հրթիռ ընկել է Լեհաստանի տարածքի վրա, երբ ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծության էր ենթարկում Ուկրաինայի տարածքը։ Հրթիռներն ընկել են Լյուբլինի վոևոդության Պշևոդուվ գյուղի տարածքում, որն Ուկրաինայի հետ սահմանից գտնվում է 5 կմ հեռավորությամբ։
Ուկրաինայի մայրաքաղաքն ու մարզերը Ռուսաստանի կողմից ենթարկվել են զանգվածային հրթիռակոծման։ Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցներն ու ուկրաինացի պաշտոնյաները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապի միջոցով ելույթ է ունեցել G20-ի երկրների առաջնորդների առաջ, որոնք Ինդոնեզիայում մասնակցում են 20-ի խմբի գագաթնաժողովին։ BBC-ի փոխանցմամբ՝ նա կոչ է արել կանգնեցնել պատերազմը։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետախուզական ծառայությունների ղեկավարները երկկողմ բանակցություններ են վարում Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Այդ մասին գրում են Reuters-ը և Коммерсант-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Խերսոն, որը նախորդ շաբաթ դարձյալ անցել էր ուկրաինական զինուժի վերահսկողության ներքո։ Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցներն ու նախագահ Զելենսկու տելեգրամյան ալիքը։
Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան մտադիր են բոյկոտել ռուսական պատվիրակության ելույթը և հասնել G20-ի գագաթնաժողովում Ռուսաստանի մեկուսացմանը։ Այդ մասին գրում է The Daily Telegraph-ը։
Աշխարհի խոշորագույն պարբերականները վերլուծում են ռուսական հրամանատարության հայտարարությունը Խերսոնից զորքերի դուրսբերման մասին։ BBC-ն գրում է, որ այդ հրապարակումներում զգուշավորությունը գերակշռում է։
Ուկրաինայի Նիկոլաև քաղաքի հրթիռակոծման ժամանակ հրթիռներից մեկն ընկել է բնակելի շենքերից մեկի վրա, որի հետևանքով զոհվել է 6 մարդ։ Այդ մասին հայտարարել է Նիկոլաևի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը։