HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում արգելափակել են «Новая газета»-ի կայքը

Ռոսկոմնադզորը Ռուսաստանի տարածքում սահմանափակել է «Новая газета»-ի կայքի և նույն լրատվամիջոցի «Свободное пространство» նախագծի հասանելիությունը։ Այդ մասին հայտնում է «Новая газета. Европа»-ն՝ հղում անելով ռուսական գերատեսչությանը։

Интерфакс-ի փոխանցմամբ՝ Ռոսկոմնադզորը novaya.media և novayagazeta.ru ռեսուրսների արգելափակումը բացատրել է նրանով, որ դրանք հանդիսանում են «հայելի» կայքեր լրատվամիջոցի ավելի վաղ արգելափակված մյուս ռեսուրսներին։ Պարբերականի մամուլի քարտուղար Նադեժդա Պրուսենկովան հայտարարել է, որ լրատվամիջոցը մտադիր է որոշումը բողոքարկել դատարանում։

2022 թվականի մարտի վերջին «Новая газета»-ն դադարեցրել էր աշխատանքն արտասահմանյան գործակալ ճանաչված լրատվամիջոցի մակնշումը չանելու համար Ռոսկոմնադզորից երկրորդ անգամ նախազգուշացում ստանալուց հետո։ Սեպտեմբերի սկզբին Մոսկվայի Բասմանի դատարանը չեղարկել էր «Новой газета»-ի տպագիր տարբերակի լիզենցիան։ Հաջորդ օրը դատարանը չեղարկել էր նաև «Новая рассказ-газета» նախագծի գրանցման վկայականը, որը խմբագրությունը սկսել էր հուլիսից։ Սեպտեմբերի 15-ին ՌԴ գերագույն դատարանը Ռոսկոմնադզորի հայցի հիման վրա հետ էր կանչել «Новая газета»-ի էլեկտրոնային տարբերակի լիցենզիան։

«Новая газета»-ի լրագրողները, որոնք պարբերականի աշխատանքի դադարեցումից հետո լքել էին Ռուսաստանը, ապրիլի սկզբին թողարկեցին «Новая газета. Европа» նախագիծը։ Դրա գլխավոր խմբագիրը դարձավ Կիրիլ Մարտինովը։ Ռոսկոմնադզորը մեկ ամսվա ընթացքում արգելափակեց նաև այդ կայքը։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter