Շախմատի աշխարհի առաջնություն. Վաչե Հովակիմյանն ու Տիգրան Համբարձումյանը առաջատարների թվում են
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթանում է շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչները 6-րդ խաղափուլից հետո գրանցել են բարձր արդյունքներ և պայքարում են առաջատար դիրքերի համար։
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը 6 հնարավորից վաստակել է 5.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները:
Մինչև 14 տարեկանների մրցաշարում հաջող է հանդես գալիս ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը, որը 5 միավորով կիսում է 2-րդ հորիզոնականը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո ունեն հետևյալ տեսքը.
- Բենիկ Ագասարով՝ 4 միավոր (Մ18)
- Ռուդոլֆ Փաշիկյան՝ 4 միավոր (Մ18)
- Վահե Սուքիասյան՝ 4 միավոր (Մ18)
- Տիգրան Սողոմոնյան՝ 4 միավոր (Մ16)
- Արտեմ Մամիկոնյան՝ 4 միավոր (Մ14)
- Անահիտ Մկրտչյան՝ 3.5 միավոր (Ա18)
- Նվարդ Հայրապետյան՝ 3.5 միավոր (Ա18)
- Սոնա Կրկյաշարյան՝ 3.5 միավոր (Ա16)
- Անգելինա Միրաքյան՝ 3 միավոր (Ա14)
- Գաբրիելա Հարությունյան՝ 2.5 միավոր (Ա14)
Նախորդ հանգստյան օրվանից հետո՝ այսօր՝ հունիսի 22-ին, կայանալու է 7-րդ խաղափուլը: Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 17:00-ին:
Աղբյուրը՝ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի (Armenian Chess Federation) ֆեյսբուքյան էջ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել