HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Հունիսի 19-ին Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին: Այս մասին հայտնում են ԱԳ լրատվականից։

Նախարարի տեղակալը ողջունել է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը՝ կարևորելով առաքելության դերը կիբեռհարձակումների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության ամրապնդման գործում:

Զրուցակիցները քննարկել են առաքելության կարողությունների լիարժեք կայացմանն ուղղված անհրաժեշտ քայլերը․ ընդգծվել է առաքելության մանդատից բխող միջոցառումների իրականացման հարցում հայաստանյան գործընկերների հետ արդյունավետ փոխգործակցության կարևորությունը։

ԱԳ նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել Կոսմին Ջորջ Դինեսկուին առաքելության նպատակների արդյունավետ իրականացման գործում՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը սատարելու առաքելության կայացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter