Մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը
Պաշտոնապես սկսվեց «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը։ Այն տեղի կունենա հունիսի 17-ից 25-ը Հայաստանում։ Սա արդեն չորրորդ ամենամյա զորավարժությունն է, որը հիմնված է հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության վրա և աջակցում է միջազգային խաղաղապահ առաքելություններին նախապատրաստման հարցում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում։
Այս տարի «Արծիվ գործընկերն» ընդլայնում է մասնակիցների շրջանակը և ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներից զատ` մասնակցում են նաև Ֆրանսիայի և Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։
Համատեղ բազմակողմ վարժանքների միջոցով «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը բարձրացնում է փոխգործակցելիության մակարդակը, նպաստում լավագույն փորձի փոխանակմանը և ամրապնդում խաղաղապահների պատրաստվածությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել