HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան G20-ի գագաթնաժողովի ժամանակ կբոյկոտեն Ռուսաստանի պատվիրակության ելույթը

Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան մտադիր են բոյկոտել ռուսական պատվիրակության ելույթը և հասնել G20-ի գագաթնաժողովում Ռուսաստանի մեկուսացմանը։ Այդ մասին գրում է The Daily Telegraph-ը։ Թերթը նշում է, որ այդ երկրները Ռուսաստանին կոչ կանեն դադարեցնել Ուկրաինայում պատերազմը՝ ընդգծելով, որ խաղաղության շուրջ բանակցությունները պետք է կայանան Կիևի համար ընդունելի պայմաններով։ 

The Guardian-ն էլ գրում է, որ G20-ի երկրների առաջնորդներն այս տարի որոշել են չանել համատեղ պաշտոնական լուսանկար, որը սովորաբար արվում է գագաթնաժողովի մեկնարկին։ Պատճառը գագաթնաժողովին ռուսական պատվիրակության ներկայությունն է։

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ գագաթնաժողովին ռուսական պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում մասնակցել գագաթնաժողովին ո՛չ անձամբ, ո՛չ էլ տեսակապի միջոցով։ Bloomberg-ն էլ կարծում է, որ Պուտինը նման որոշում ընդունել է, որպեսզի խուսափի այլ երկրների առաջնորդների հետ պոտենցիալ առճակատումից։

Նոյեմբերի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ չի մասնակցի գագաթնաժողովին, եթե դրան մասնակցի Վլադիմիր Պուտինը։ Մի քանի օր անց նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտնել էր, որ Զելենսկին, ամենայն հավանականությամբ, գագաթնաժողովի աշխատանքներին կմասնակցի առցանց ձևաչափով։

Իլյուստրացիան՝ G20-ի պաշտոնական կայք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter