Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն այսօր՝ 2026թ. հունիսի 19-ին ձերբակալվել է։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն ասաց, որ նախկին պատգամավորը ձերբակալվել է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
«Հետքի» աղբյուրի փոխանցմամբ, քրեական վարույթը վերաբերում է նրան, որ Ռ. Հակոբյանը ենթադրաբար ատելության, խտրականության կոչ անելու վերաբերյալ հայտարարություններ է արել։
Մոտ մեկ ժամ առաջ նախկին պատգամավորը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ այդ պահին եկել են իրեն ձերբակալելու։
«Արյունռուշտ հայադավը շարունակում է իր ստորությունները։ Այ երկոտանի հրեշ, միևնույն է դու պատասխան ես տալու քո իշխանությունը պահելու համար Արցախն ու հազարավոր զինվորներին գլխատելու, մեր պետության արժանապատվության վրա քո եւ թշնամու ոտքերը մաքրելու համար։ Հիշի՛ր…»,- գրել է Ռուբիկ Հակոբյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել