Վարչապետ Փաշինյանն առավոտյան ֆեյսբուքյան հրապարակմամբ կուսակիցներին շնորհակալություն է հայտնել քաղաքակակ ավանդույթներին հավատարիմ մնալու և նոր ստանդարտ սահմանելու համա։
«Նոր ուժ» կուսակցությունը մասնակցելու է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին: Քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ-դերասան Հայկ Մարությանն է։
Մետրոն աշխատում է մի ուղղությամբ՝ սովորականից ավելի ուշ-ուշ։ Բազմաթիվ ուղևորներ կայարաններում սպասում են 20-ից ավել րոպե։
ԵՄ-ն Հայաստան կուղարկի հիբրիդային արագ արձագանքման խումբ՝ ընտրություններին ընդառաջ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Ժառանգություն» կուսակցությունը նույնպես կմասնակցի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին նշել է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Վերջին ամիսների ընթացքում Քոչարյանն ասում էր, որ հարցումներ են անցկացնում, և վարչապետի թեկնածուն լինելու է իրենց ուժից ամենաբարձր ռեյտինգ ունեցողը։
«Ուժեղ Հայաստանն» ու այլ քաղաքական ուժեր նախօրեին ներկա էին համագումարին։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ելույթում խոսեց ընդդիմադիր ուժերի համագործակցության մասին։
Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը մարտի 9-ին հայտարարեց, որ կուսակցությունը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Թե ի՞նչ ձեւաչափով, դեռ հստակ չէ։
Կառավարությունը ապրիլի 30-ի նիստում ընդունել է որոշում, որով ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող աջակցությունը 2 ամսով կտրամադրվի նաև թիրախ խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին։
2025-2026 ուստարվա համար Երևանի պետական համալսարանի կրթական ծրագրերին հատկացվելու են հետեւյալ տեղերը՝ «Ֆիզիկա»՝ 47, «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն»՝ 15 և «Ռադիոֆիզիկա»՝ 47 անվճար տեղ։
Հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրության ծավալը 2024 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում կազմել է ավելի քան 11.6 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ ավել է 11.44 տոկոսով։
Զորացրումը նախատեսում են իրականացնել հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։
Գործադիրն այլընտրանք է առաջարկում՝ ներմուծողին հնարավորություն տալ ապրանքի վերաբերյալ հայերեն թարգմանությունը սպառողին ներկայացնել նույնականացման՝ հսկիչ նշանների միջոցով։ Թե ինչ տեսք են ունենալու դրանք, հիմնավորման մեջ նշված չէ։
2025 թվականի պետական բյուջեով նախատեսված է 82.3 մլն դրամ 10 շահառուի համար, վճարման ենթակա գումարը 2025-ին կազմում է 55․3 մլն դրամ։ Նախատեսում են, որ ևս երկու շահառու կդիմի։
Երկու ուսումնական հաստատություններն իրարից հեռու են մոտ 2․5 կմ։
Որոշման իրագործման համար 3․8 տրլն լրացուցիչ ֆինանսական միջոց է հարկավոր, այդ թվում՝ 468 մլն դրամ՝ կանանց գումարտակում ծառայության համար։
Աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացը կպարզեցվի և սոցիալական ռիսկերից պաշտպանությունը կամրապնդվի։
Աջակցության ծրագրի համար անհրաժեշտ է 1,8 մլրդ դրամ։
Հավաքների նպատակը շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։
Ըստ արտգործնախարարության հիմնավորման՝ դեսպանության բացումը երկու երկրների միջև կամրապնդի առկա ջերմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերը, զբոսաշրջային հոսքերը, փոխադարձ առևտրաշրջանառությունը և այլն։
Ըստ ԿԳՄՍՆ հիմնավորման՝ կպահպանվի մշակութային արժեքների շարժի օրինականությունը:
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամից որոշ տարածքներ վերցվել են և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամին:
Լոռու մարզպետի աշխատակազմին 25 մլն դրամ կհատկացվի 16 շահառու ընտանիքների համար առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների հրատապ ձեռքբերման համար։
Հավելվածի նպատակը զորակոչի ենթակա քաղաքացիների և զինծառայողների շրջանում մարդու իրավունքների պաշտպանությունը, նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկատվական գործընթացը խթանելն է:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հիմնավորմամբ՝ ոռոգման համակարգերի ամրության և հուսալիության մակարդակը կբարձրանա, կնվազեն կորուստները, և կխնայվի Սևանա լճի ջուրը։
ՀՀ-ն ցանկացած ժամանակ կարող է դիմել ԱԶԲ-ին` խնդրելով փոխարկել վարկի օգտագործված և չմարված գումարի կամ դրա մի մասի տոկոսադրույքը լողացողից ֆիքսվածի և հակառակը:
Նախագիծը նախատեսում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն։
Ծխախոտային արտադրանքի նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում, ըստ հիմնավորման, եղել են դեպքեր, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո անձը կրկին կատարել է նույնը։
Ուսումնարանների «Համակարգչային շահագործում», «Հրուշակեղենի տեխնոլոգիա» և էլի հինգ բաժիններ համընկնում են։ Ըստ նախարարության, երկու հաստատություններն էլ ունեն ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ շատ տարածք, որը չեն օգտագործում։
Հայ-թուրքական սահմանով մարդասիրական օգնության բեռներն առավել արագ և նվազ ծախսերով տեղ կհասնեն: Սահմանը բաց կլինի 2025 թվականի մարտի 21-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը։
Կցորդը կիրականացնի միջազգային կազմակերպության հետ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության կոորդինացման աշխատանքներ:
Ընկերությունը չի վճարել աշխատակիցների 2024թ. դեկտեմբեր, 2025թ. հունվար և փետրվար ամիսների աշխատավարձերը, նաև՝ հարկային պարտավորությունները՝ 62.6 մլն դրամ։ Դադարեցվել է ընկերության հիդրոտեխնիկական կառուցվածքների, վարչական շենքերի էլեկտրամատակարարումը։
2025-ին հնարավորություն կլինի ապահովագրել խաղող, ծիրան, դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, սեխ, ձմերուկ, ցորեն, գարի, վարսակ։
Դեսպանության ներկայիս շենքը ձեռք է բերվել 2005 թվականին, չունի ավտոկայանատեղի։ Շենքի էլեկտրահաղորդակցության, կապի, ջեռուցման համակարգերի փոփոխություններն ու սպասարկումը, ըստ Արտգործնախարարության, բարդություններ են առաջացնում:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը էկոպարեկային ծառայությանը 220 հատ «էլեկտրական պոմպով սրսկիչ ուսապարկ» կնվիրի՝ որպես հակահրդեհային միջոց։
Ըստ առաջարկվող փոփոխության՝ երկու փուլով մրցույթի դեպքում նախաորակավորված, բայց առաջին փուլին չմասնակցած մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու երկրորդ փուլին։
Ըստ նախարարության՝ տեղափոխվելիք ավտոմեքենաները տեխնիկապես անթերի վիճակում են: Անսարքություններ և կոսմետիկ խնդիրներ առկա չեն:
Կրթաթոշակ ստանալու համար դիմորդը պետք է լինի ՀՀ քաղաքացի և ընտրած համալսարանում պիտի սովորի լրիվ բեռնվածությամբ։
3000 շահառուի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները 121․5 մլն դրամ են կազմում։
Սիմֆոնիկ նվագախմբի ֆինանսական միջոցների ձևավորվման հիմնական աղբյուրը ՀՀ պետական բյուջեն է, որի շրջանակում պետական կազմակերպությունը կազմակերպում և իրականացնում է համերգներ։
Ծաղկաձոր համայնքի վարչական շենքի կառուցման համար համայնքը կներդնի 1 մլրդ դրամ՝ յուրաքանչյուր տարի 0․2 մլրդ դրամ հավասարաչափ։ Կառուցապատման ավարտը նախագծով սահմանվել է 2029 թվական։
Բելգիայում և ԵՄ-ում պաշտպանության հարցերով կցորդը կհամակարգի միջազգային կազմակերպությունների հետ ռազմական և պաշտպանական ոլորտի համագործակցությունը, կներկայացնի ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերը։
Հավաքներին մասնակցող քաղաքացիները պետք է ներգրավվեն առավելագույնը 25 օրացուցային օրով։ Նրանք կմասնակցեն նաև մարտական հերթապահությանը։
Երաշխիքով կապահովվի Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը։ Բյուջետային երաշխիքը 150 մլն դոլար է, այն կտրամադրվի, եթե ընկերությունը ՀՀ-ում գործող բանկերից վարկ վերցնի հինգ տարի մարման ժամկետով։
2024-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց Հունգարիայում դեսպանություն ունենալու նախագիծը։
Հուշարձանի տարածքի ամբողջացումը արգելոցի սահմաններում կնպաստի տարածքը և շրջակայքը բարեկարգ պահելուն, ինչպես նաև արգելոցի անձնակազմի կողմից այցելուների և զբոսաշրջիկների արդյունավետ սպասարկմանը։
ԿԳՄՍՆ-ն վստահ է, որ ցանկերի ստեղծումը հնարավորություն կտա ապահովել արտակարգ իրավիճակներում կամ ռազմական դրության ժամանակ արդեն իսկ առանձնացված առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության հավաքածուների պաշտպանությունը, տարհանումը:
Միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով որոշ մարզերում հայտարարված մրցույթները չեն կայացել հայտերի բացակայության պատճառով, ինչը կապված է մեծ ներդրումների, բիզնես ռիսկերի հետ։
2024-ին Նոր Խարբերդ թաղամասի ամբողջական գազիֆիկացման հիմքերն են դրել։ Կառուցվել են թաղամասի երկու կենտրոնական փողոցներով անցնող 10․6 կմ երկարությամբ գազատարը, գազաբաշխիչ և չափիչ հանգույցները։