HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չորս քաղաքական ուժ փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

«Ուժեղ Հայաստան» դաշինքն այսօր՝ ապրիլի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել գրանցման փաստաթղթերը։ Ըստ դաշինքի  ցուցակի երկրորդ համար Արամ Վարդևանյանի՝ մտավախություն չունեն, որ չեն գրանցի։ Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի քանի անդամներ ձերբակալվել էին ընտրակաշառքի մեղադրանքով։

Մինչ այս պահը փաստաթղթերը ներկայացրել են «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի շնորհապետական» կուսակցությունները և «Ուժեղ Հայաստան» դաշինքը։ 

Նախապես դաշինքը մտադիր էր գրանցվել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումով, սակայն ընտրություններից երկու ամիս առաջ խորհրդարանական մեծամասնությունը փոփոխեց Ընտրական օրենսգիրքը։ Այդ փոփոխության համաձայն՝ դաշինքների անուններում չպետք է լինեն անձնանուններ։ Հետեւաբար,  «Ուժեղ Հայաստանը» չէր կարող օգտագործել Սամվել Կարապետյանի անունը դաշինքի անվան մեջ։

Նախօրեին՝ ապրիլի 21-ին, «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը հուշագիր էին ստորագրել իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը միավորելու մասին։ «Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն անվտանգային, քաղաքական և արժեհամակարգային մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են համազգային համախմբում, պատասխանատվություն և հստակ քաղաքական կամք»,- նշված է «Ապրելու երկիր» կուսակցության հայտարարության մեջ։ Ավելի ուշ Նարեկ Կարապետյանը հայտնեց, որ դաշինք չեն կնքել, պարզապես «Ապրելու երկիրն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»։

«Ապրելու երկիր» կուսակցության հետ միավորումից հետո «Ուժեղ Հայաստանի» հրապարակած նոր ցանկի տասնյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ 

1․ Նարեկ Կարապետյան

2․ Արամ Վարդևանյան

3․ Գոհար Մելոյան

4․ Դավիթ Ղազինյան

5․ Ռուբեն Մխիթարյան

6․ Արեգա Հովսեփյան

7․ Մամիկոն Ասլանյան

8․ Ավետիս Առաքելյան

9․ Մարիաննա Ղահրամանյան

10․ Հայկ Սուքիասյան

Տասնյակի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ, իսկ «Ուժեղ Հայաստանի» ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Ըստ ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանի՝ երբ կուսակցությունը կամ դաշինքը պատրաստվում է մասնակցել ընտրություններին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում օգտահաշիվ է բացում։ Այս պահի դրությամբ 23 օգտահաշվի դիմում կա, երկուսը՝ դաշինքների, մյուսները՝ կուսակցությունների անուններով։ Առաջադրման վերջնաժամկետը ապրիլի 23-ն է, 18։00։

Լուսանկարը՝ ԿԸՀ կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter