Հայ-թուրքական սահմանով մարդասիրական օգնության բեռներն առավել արագ և նվազ ծախսերով տեղ կհասնեն: Սահմանը բաց կլինի 2025 թվականի մարտի 21-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը։
Կցորդը կիրականացնի միջազգային կազմակերպության հետ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության կոորդինացման աշխատանքներ:
Ընկերությունը չի վճարել աշխատակիցների 2024թ. դեկտեմբեր, 2025թ. հունվար և փետրվար ամիսների աշխատավարձերը, նաև՝ հարկային պարտավորությունները՝ 62.6 մլն դրամ։ Դադարեցվել է ընկերության հիդրոտեխնիկական կառուցվածքների, վարչական շենքերի էլեկտրամատակարարումը։
2025-ին հնարավորություն կլինի ապահովագրել խաղող, ծիրան, դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, սեխ, ձմերուկ, ցորեն, գարի, վարսակ։
Դեսպանության ներկայիս շենքը ձեռք է բերվել 2005 թվականին, չունի ավտոկայանատեղի։ Շենքի էլեկտրահաղորդակցության, կապի, ջեռուցման համակարգերի փոփոխություններն ու սպասարկումը, ըստ Արտգործնախարարության, բարդություններ են առաջացնում:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը էկոպարեկային ծառայությանը 220 հատ «էլեկտրական պոմպով սրսկիչ ուսապարկ» կնվիրի՝ որպես հակահրդեհային միջոց։
Ըստ առաջարկվող փոփոխության՝ երկու փուլով մրցույթի դեպքում նախաորակավորված, բայց առաջին փուլին չմասնակցած մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու երկրորդ փուլին։
Ըստ նախարարության՝ տեղափոխվելիք ավտոմեքենաները տեխնիկապես անթերի վիճակում են: Անսարքություններ և կոսմետիկ խնդիրներ առկա չեն:
Կրթաթոշակ ստանալու համար դիմորդը պետք է լինի ՀՀ քաղաքացի և ընտրած համալսարանում պիտի սովորի լրիվ բեռնվածությամբ։
3000 շահառուի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները 121․5 մլն դրամ են կազմում։
Սիմֆոնիկ նվագախմբի ֆինանսական միջոցների ձևավորվման հիմնական աղբյուրը ՀՀ պետական բյուջեն է, որի շրջանակում պետական կազմակերպությունը կազմակերպում և իրականացնում է համերգներ։
Ծաղկաձոր համայնքի վարչական շենքի կառուցման համար համայնքը կներդնի 1 մլրդ դրամ՝ յուրաքանչյուր տարի 0․2 մլրդ դրամ հավասարաչափ։ Կառուցապատման ավարտը նախագծով սահմանվել է 2029 թվական։
Բելգիայում և ԵՄ-ում պաշտպանության հարցերով կցորդը կհամակարգի միջազգային կազմակերպությունների հետ ռազմական և պաշտպանական ոլորտի համագործակցությունը, կներկայացնի ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերը։
Հավաքներին մասնակցող քաղաքացիները պետք է ներգրավվեն առավելագույնը 25 օրացուցային օրով։ Նրանք կմասնակցեն նաև մարտական հերթապահությանը։
Երաշխիքով կապահովվի Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը։ Բյուջետային երաշխիքը 150 մլն դոլար է, այն կտրամադրվի, եթե ընկերությունը ՀՀ-ում գործող բանկերից վարկ վերցնի հինգ տարի մարման ժամկետով։
2024-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց Հունգարիայում դեսպանություն ունենալու նախագիծը։
Հուշարձանի տարածքի ամբողջացումը արգելոցի սահմաններում կնպաստի տարածքը և շրջակայքը բարեկարգ պահելուն, ինչպես նաև արգելոցի անձնակազմի կողմից այցելուների և զբոսաշրջիկների արդյունավետ սպասարկմանը։
ԿԳՄՍՆ-ն վստահ է, որ ցանկերի ստեղծումը հնարավորություն կտա ապահովել արտակարգ իրավիճակներում կամ ռազմական դրության ժամանակ արդեն իսկ առանձնացված առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության հավաքածուների պաշտպանությունը, տարհանումը:
Միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով որոշ մարզերում հայտարարված մրցույթները չեն կայացել հայտերի բացակայության պատճառով, ինչը կապված է մեծ ներդրումների, բիզնես ռիսկերի հետ։
2024-ին Նոր Խարբերդ թաղամասի ամբողջական գազիֆիկացման հիմքերն են դրել։ Կառուցվել են թաղամասի երկու կենտրոնական փողոցներով անցնող 10․6 կմ երկարությամբ գազատարը, գազաբաշխիչ և չափիչ հանգույցները։
Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 190․5մլն դրամ։
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 72 մլն եվրո, որտեղից ԵՄ դրամաշնորհային ֆինանսավորումը կազմում է շուրջ 65 մլն եվրո՝ ամբողջի 90%-ը։
Ռազմավարությամբ ամրագրվել է գոյացող աղբի քանակի կրճատում սկզբնաղբյուրում, վերամշակման, վերականգնման և այլ մեխանիզմների ներդրում։
Եթե քաղաքացին ՀՀ-ից գնում է ԱՄԷ, կամ հակառակը մշտական բնակության պայմանով, ապա երկիրը պետք է փոխարինի քաղաքացու վարորդական իրավունքը սեփական երկրի վարորդական իրավունքով՝ առանց հավելյալ տեսական և գործնական քննությունների։
Գերատեսչությունները նախատեսում են ՀՀ օդանավակայաններում ուղեբեռների արագ և որակյալ սպասարկման, անվտանգության աշխատանքներում ներդնել նորագույն տեխնոլոգիաներ և նորարարական գործընթացներ։
2019-2024 թվականներին ջերմատնային տնտեությունների աջակցման ծրագրով հաստատվել և իրականացվել է 56 հա ջերմատուն հիմնելու հայտ։
Ըստ Ժաննա Անդրեասյանի, ավելի քան 1600 ուսուցիչ ստանում է 300-400 հազար դրամ աշխատավարձ։ Իսկ 400 հազարից ավելի ստացող ուսուցիչների թիվն անցնում է 560-ը։ Նախարարի խոսքով, այս ուսուցիչները մեծ մասամբ թե՛ ատեստավորում են անցել, թե՛տարակարգ ունեն։
Պետք է հստակ լինի, որ ավիացիայում աշխատողները հաշվառված կամ գրանցված չեն նարկոլոգիական դիսպանսերներում և չունեն հոգեկան խանգարումներ, չեն տառապում թմրամոլությամբ, չեն օգտագործում թմրանյութեր և քիմիական հոգեմետ նյութեր։
Մարզպետարանի աշխատակազմն ակնկալում է, որ «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բնականոն գործունեությունը կկայունանա։
Այս խնդիրը կարգավորող տեղական օրենսդրական վերջին թարմացումը Կառավարության 2007 թվականի որոշումն էր։
Ընկերությունը մինչ այդ իրականացրել է Գյումրիի Կումայրի պատմական թաղամասի, գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, Դիլիջանի Գետափնյա թաղամասի գոտիավորման և գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծումը։
Աջակցության տրամադրումը կդադարեցվի այն ժամանակ, երբ դատարանը 22 զինծառայողներին անհայտ բացակայող ճանաչի։
Վարկի գումարը 45․3 մլն է։ Ըստ Առողջապահության նախարարության՝ բուժսպասարկման որակի բարելավումը պահանջում է բարեփոխումներ ինչպես սարքավորումների, ենթակառուցվածքների, այնպես էլ մարդկային ռեսուրսների առումով։
«Զորակոչային գործընթացներ մուտք գործելու պահից տղաների շրջանում զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ գալիս, էդ ո՞նց եղավ՝ երեխան ամբողջ կյանքում առողջ ա եղել, մեկ էլ 18 տարին լրանալուց երկու ամիս առաջ հիվանդությունների փունջ է հայտնվել»։
Վարձակալությամբ տրամադրվող բնակարանների գնաճ է նկատվել հատկապես եվրոպական երկրներում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան, Հունաստան, Շվեյցարիա և այլն:
Ըստ կառավարության՝ վերջին շրջանում ռուբլու փոխարժեքի նվազման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերով վճարվող տնտեսվարողները վնասներ են կրում, դժվարանում են սպասարկել վարկերը։
Ոստիկանությունը ընտանեկան բռնության առնչությամբ 2023-ին տվել է 424, իսկ 2024-ին՝ 574 նախազգուշացում։
Համաձայնագրով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչև 26 մլն եվրո վարկ՝ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացման ծրագրի համար։
Դասական աճուրդով կօտարվեն Կենտրոն համայնքի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերը:
Վկայականը կտրվի տասը տարի ժամկետով։
Ըստ գործադիրի՝ պարգևատրման հավելյալ ֆոնդի ձևավորման կառուցակարգը բազմաշերտ է։
Դրանց մեջ են մտնում պանիրները` մինչև 2 տոննան, թրմоղիները՝ առավելագույնը՝ 8708 լիտր, ծխախոտը՝ առավելագույնը` 5 մլն հատ (թիվը վերաբերում է ծխախոտի մեկ գլանակին, այսինքն՝ 5 մլն հատ գլանակ)։
Կոնվենցիան արդեն ստորագրել են ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը, ԵՄ-ն, Իսրայելը, Վրաստանը և այլն։
Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողով ստեղծել՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԲԸ-ն 171 ավտոբուսի ներկրման արտոնության համար է դիմել։ Ներկրվող ապրանքի արժեքը գնահատվել է 6,3 մլրդ դրամ, մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 945 մլն դրամ:
Գյումրին, Ապարանը և Վաղարշապատը չեն կարողացել ապահովել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրով նախակրթարանների ստեղծման շինարարական աշխատանքների համաֆինանսավորումը։
Ներքին գործերի նախարարությունն ակնկալում է, որ նշանակումը կապահովի տեղեկատվության արագ և անվտանգ փոխանակումը, ինչպես նաև՝ Եվրոպոլի և դրա հետ համագործակցող երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացումը:
Գործադիրում կարծում են, որ արգելոցի ստեղծումը հնարավորություն կտա զբոսաշրջության զարգացմանն ու պատմական հուշարձանների ավելի հանրաճանաչ դառնալուն։ Նախագծով արգելոցը կապահովվի հուշարձանների ամբողջ տարածքի մշտական պահպանությամբ։
Այս պահին Հայաստանից Մոնղոլիա արտահանումները 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում եղել են 185 հազ ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 153 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։