Կառավարությունը նախատեսում է ընդհանուր 122 մլն դրամ հատկացնել պահուստային ֆոնդից։
Արևային վահանակներ կստանան մի շարք դպրոցներ, պոլիկլինիկաներ, Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը և այլն։ Ընդհանուր՝ 13 հաստատություն։
Բյուջետային երաշխիքն այն ստացող անձի նկատմամբ պարտքային պարտավորությունների պատշաճ կատարումն է պետական բուջեի միջոցների հաշվին։ Այսինքն, եթե տնտեսվարողը սնանկ ճանաչվի և չկարողանա վճարել վարկը, դա անելու է պետությունը։
Գործելու է երկու ուսումնական ստորաբաժանում, որոնք բազային կուրսի հիման վրա իրականացնելու են ոստիկանական և փրկարար ու ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերը՝ շարունակական կրթության մոդելով։
«Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային ծրագրից ՀՀ-ն 102 մլն եվրո կստանա։ Ֆինանսական միջոցները կուղղվեն Առողջության համապարփակ ապահովագրության շրջանակներում պետության կողմից սուբսիդավորվող շահառու խմբերի ապահովագրավճարներին
Տնային կալանքի դեպքերի ավելացմամբ պայմանավորված, երբ տնային կալանքը փոխարինվում է վարչական վերահսկողությամբ, սարքեը չեն բավարարում, հնարավոր է՝ շուտով խափանման այդ միջոցը կիրառելն անհնարին դառնա։
Մանկապարտեզներ կառուցելու նպատակով Արտաշատ համայնքի կողմից սուբվենցիոն ծրագրի շրջանակներում երկու տարվա ընթացքում կիրականացվի 710 մլն դրամի ներդրում։
Կառավարության կայքի հաղորդմամբ` կազմակերպությունը «Հայկական կարմիր խաչի ընկերություն» ՀԿ-ին է փոխանցել շուրջ 22 507 ԱՄՆ դոլլարի արժողությամբ օգնություն։
Կրթական հաստատություններն ընդգրկված են մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրում։
Ֆինանսների նախարարության կարծիքով, կանոնադրության ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ՝ պայմանավորված հարկային և մաքսային որոշ արտոնությունների տրամադրմամբ:
ՀՀ կառավարությունն այսօր որոշեց Բաղրամյան 12 հասցեում գտնվող շինությունը, որն ավելի վաղ Չինաստանի դեսպանատունն էր, 99 տարի ժամկետով վարձակալության հանձնել Սուրբ Աթոռին՝ տարեկան 1 ԱՄՆ դոլար վարձավճարով։