HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աջակցություն աղետից տուժած տնտեսվարողներին

Կառավարությունը նախատեսում է վերաբաշխման միջոցով ևս 300 մլն դրամ հատկացնել Լոռիում և Տավուշում հեղեղի հետևանքով տուժած տնտեսվարողներին։ Կանխատեսում են ներգրավել 150 շահառուի, բայց թե ովքեր կլինեն, հիմնավորման մեջ չի մանրամասնվում։

Գումարը պատրաստվում են հատկացնել «Օսակա Էքսպո 2025» Կանսայ, Ճապոնիա համաշխարհային ցուցահանդեսի համար նախատեսված մոտ 1,6 մլրդ դրամից։

Պարզվել է, որ էքսպոն կարելի է մոտ 6 անգամ էժան կազմակերպել, քան նախատեսվել էր։ Ընդհանուր ծախսը կազմել է 257 մլն։

Ավելացած գումարից 300 մլն դրամ կուղղվի աղետի գոտիների տարածքներում տնտեսվարողներին աջակցության ծրագրին, շուրջ 1 մլրդ նախատեսվում է փոխանցել ՀՀ պետբյուջե։ Սակայն, կրկին անորոշ է, թե որ ոլորտների զարգացմանն այն կուղղվի։

Լուսանկարը՝ Հետքի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter