HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրում 2 ամսով կավելացնի թիրախ խմբերից դուրս մնացած անձանց

Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում ընդունել է որոշում, որով ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող աջակցությունը 2 ամսով կտրամադրվի նաև թիրախ խմբերից դուրս մնացած բոլոր մյուս բռնի տեղահանվածներին։

Հիշեցնենք՝ Կառավարությունը նոյեմբերի 21-ի որոշմամբ սահմանել էր Արցախից բռնի տեղահանվածների աջակցման փաթեթը, որով նախատեսվում էր, որ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին աջակցության չափը լինելու է 50 հազար դրամ յուրաքանչյուր անձի համար։ Ապրիլ-հունիս ամիսներին աջակցության չափը պիտի դառնար 40 հազար դրամ, բայց շահառուների ավելի փոքր շրջանակով՝ մինչև 18 տարեկան երեխաները, հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 18 տարին լրացած անձինք, 63 և ավելի տարեկան անձինք, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ թոշակ ստացող, հաշմանդամության 1-ին, 2-րդ կարգ ունեցող, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք։

Աջակցության նվազումը հանգեցրեց բողոքի ակցիաների։ Արցախցիները պնդում էին՝ բարձր վարձատրվող աշխատանք քիչ են գտնում, իսկ տան վարձը, կոմունալները և այլ ծախսերը փակելու համար աջակցությունը կենսական անհրաժեշտություն ունի։

Դրանից հետո՝ ապրիլի 10-ին, Կառավարությունն աջակցության նոր փաթեթ սահմանեց՝ աջակցության ամսական չափը ընտանիքի առաջին անդամի համար սահմանելով 40 հազար դրամ, մնացած բոլոր անդամների համար՝ 10 հազար դրամ:

Կառավարությունը գտնում է, որ սոցիալական ծրագրերի լավարկման առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ։ Կառավարության այսօրվա որոշմամբ՝ նոյեմբերի 21-ին սահմանված աջակցությունը 2 ամսով կտրամադրվի նաև թիրախ խմբերից դուրս մնացած բոլոր մյուս բռնի տեղահանվածներին՝ միաժամանակ 2 ամսով հետաձգելով ապրիլի 10-ին սահմանված աջակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter